Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է. հիշողություններ մանկության տարիներից
ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրը նշում է կալանավայրում: Նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Նրան շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Արցախի առաջնորդ Բակո Սահակյանը, շատ գործիչներ, մարզիկներ, այդ թվում աշխարհառչակ Արթուր Աբրահամը:
Top-News.am-ը միանում է շնորհավորանքներին եւ մաղթում առողջություն եւ ազատություն: Ռոբերտ Քոչարյանի մասին նրա ծննդյան օրը եւ ընդհանրապես կարելի է շատ գրել, բայց այսօր որոշեցինք հատվածաբար ձեզ ներկայացնել նրա մանկության վերաբերյալ հիշողությունները հենց իր «Կյանք եւ ազատություն» գրքից: Այսքանը: Միայն ավելացնենք, որ մեր երկրի, մեր երկրի իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր զրկված է ազատությունից:
«Ծնվել ու մեծացել եմ Ստեփանակերտում, որ փոքրիկ քաղաք էր Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի կենտրոնում: Երբ մտովի վերադառնում եմ մանկություն, հիշում եմ լեռների գրկում ամբողջ աշխարհից թաքնված, մաքուր, կանաչ ու խնամված մեր քաղաքը:
Ասում են՝ իր հետ կատարվածից երկու տարի անց մարդ շատ բան մոռանում է, բացի ամենալավից կամ ամենավատից: Միակ մանկական ողբերգությունը, որ մինչեւ օրս հիշում եմ, մեր շան մահն է. Ջուլբարսը մեքենայի տակ էր ընկել: Մնացած հիշողություններս պատված են հեքիաթային ջերմությամբ, իսկ հիշողությունս բազմում վառ եւ ուրախ պատկերներ է պահպանում...
Մեր ընտանիքն ապրում էր քարաշեն տան մեջ, որ դեռ պապս էր կառուցել: Հիշում եմ՝ ինչպես էինք ամեն ամառ կարմրաներկով ներկում թիթեղյա տանիքը, որ չժանգոտի: Տունը մի քանի անգամ վերակառուցվել էր. սկզբում միայն մի փոքրիկ սենյակ էր, հետո ժամանակի հետ կամաց-կամաց մեծացավ. երկու սենյակ ավելացավ, ծածկապատգամբ ու նկուղ: Մինչ օրս պարզ տեսնում եմ պատերին կախված հին լուսանկարները. պապս, տատս, նախատատս: Ինձ՝ երեխայիս, տունն ահռելի էր թվում: Շատ տարիներ անց տեսնելով՝ զարմացա. պարզվում է՝ ինչ փոքր է եղել: Պատերազմի ժամանակ տունն անվնաս էր մնացել, իսկ հետո քանդեցին. բոլորովին վերջերս այդ տեղում շինարարություն տեսա: Այգին էլ չկար, որ դեռ պապս էր սկսել տնկել...
Ես ու Վալերան մեր սենյակն ունեինք. մի սենյակ՝ երկուսիս: Տարիքի տարբերությունը մեծ չէր՝ ընդամենը երկու տարի: Երեխա ժամանակ իրար հետ հաճախ էինք կռվում. անհեթեթ բաներից, իհարկե. ես, փոքրն էի, համառում էի, ոչ մի հարցում չէի ուզում զիջել եղբորս: Իսկ հետո Վալերան հանկարծ աճեց, բոյ քաշեց, թափ առավ, հասունացավ, զգաց իր ուժը, եւ այդ ժամանակ մեր հարաբերությունները փոխվեցին: Կռիվներն ավարտվեցին, եւ սկսվեց ընկերությունը, որ շարունակվեց ամբողջ կյանքում...
Մորս հետ իմ վեճերի հիմնական պատճառը երաժշտության պարապմունքներն էին: Նրա հեռու զարմիկը լավ ջութակ էր նվագում, ու մայրս երազում էր, որ ես էլ նվագել սովորեմ: Առաջին դասարանում ուղարկեց երաժշտական դպրոց, իսկ ես ահավոր ամաչում էի ու սկսեցի ատել ջութակը: Երբ պատյանը ձեռքիս անցնում էի փողոցով, ականջներս վառվում էին, ուզում էի գետնի տակն անցնել: Երկու տարի տառապեցի, երրորդին գտա լուծումը: Տնից դուրս եմ գալիս իբր պարապմունքի գնալու, բայց աննկատ, որ անցորդները չտեսնեն, ջութակը պահում եմ շիմշատի թփերի տակ, ու վազում տղերքի հետ ֆուտբոլ խաղալու: Խաղում-վերջացնում եմ, վերցնում ջութակը ու հանգիստ գալիս եմ տուն: Մի երկու ամիս այդպես փախա երաժշտությունից, մինչեւ ուսուցչուհին զանգեց ծնողներիս...
Ընդհանրապես արագաշարժ ու կարգապահ էի. դպրոցից եկար, արագ արեցիր դասերդ ու ազատ ես: Մաթեմատիկան, ֆիզիկան հեշտ էին տրվում, սիրում էի աշխարհագրությունն ու գրականությունը: Լեզուների հարցն ավելի դժվար էր. շարադրություն հեշտ էի գրում, բայց սխալները... Ու միայն երկու առարկա չէին ձգում ընդհանրապես՝ հայերենն ու անգլերենը: Ու կյանքը, ասես դիտմամբ, ստիպեց դրանք սովորել արդեն հասուն տարիքում...»


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո