5 փաստ ձմերուկի մասին, որոնցից դուք անտեղյակ եք
1. Ձմերուկի մեջ ավելի շատ լիկոպին կա, քան թարմ լոլիկի
Դա բավական կարեւոր է, քանի որ լիկոպինը ներգործում է ինչպես հակաօքսիդանտ. Այն կարող է կանխել քաղցկեղը եւ սրտանոթային հիվանդությունները: Հետազոտությունների համաձայն՝ ձմերուկի մեջ հակաօքսիդանտների մեծ մասը պահպանելու համար, անհրաժեշտ է դեռեւս չկտրված ձմերուկը պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
2. Ձմերուկի հյութը օգնում է մկանային ցավի դեմ
Մարզումից հետո խմեք ձմերուկի հյութ, եւ այն նկատելիորեն կթեթեւացնի մկանային ցավերը: Դա տեղի է ունենում այն բանի հետեւանքով, որ ձմերուկի հյութում պարունակվում է ցիտրուլին՝ մարդու օրգանիզմի համար կարեւոր ամինաթթու, որի առկայությունից է կախված արյան ճնշման մակարդակը: Ձմերուկի հյութի հակաօքսիդանտային հատկությունը բարձրացնում է մկանային սպիտակուցների ավելացման պոտենցիալը:
3. Ձմերուկի կեղեւի օգտակար հատկությունները
Ձմերուկի թարմ կեղեւը օգտակար է գլխացավի դեմ: Իսկ չորացված կեղեւից եփուկ ու թուրմ են պատրաստում, որոնք օգնում են միզուղիների զանազան հիվանդությունների դեպքում: Այնպես որ՝ դեն մի նետեք ձմերուկի կեղեւը. ինչպես տեսնում եք, այն շատ օգտակար է:
4. Ձմերուկը ծարավը լավ է հագեցնում
Ձմերուկը հրաշալի կերակուր է: Ե՛վ կշտանում ես, ե՛ւ խմում, ե՛ւ լվացվում:
Ձմերուկի գլխավոր բաղկացուցիչը ջուրն է: Շատերը ծարավելիս ձմերուկ չեն օգտագործում քաղցր համի պատճառով, սակայն ձմերուկը, ի տարբերություն գազավորված ըմպելիքների եւ մրգային շատ հյութերի, շաքար չի պարունակում, որոնք օրգանիզմը դժվար է յուրացնում:
5. Կան դեղին ձմերուկներ
Ոչ բոլորը գիտեն, որ մանկությունից մեզ սիրելի կարմիր ձմերուկներից բացի, կան նաեւ այլ տեսակներ, որոնք ներսում վառ դեղին գույնի են: Արտաքուստ դրանք նման են կարմիրին, բայց համով պակաս քաղցր են:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է