«Շնորհավոր ծնունդդ Արցախի հերոս». Քոչարյանի աջակիցների ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում` շնորհավորելով նրա 65-ամյակը:
Նրանք «Ծնունդդ շնորհավոր պարոն նախագահ», «Ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս», «Հող հանձնող չես, հող գրավող ես» գրությամբ պաստառներով եւ շապիկներով հավաքվել են Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում:
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի վրա էլ ակցիայի մասնակիցները մեծ պաստառ են փակցրել «Շնորհավոր ծնունդդ պարոն նախագահ, շնորհավոր ծնունդդ Արցախի հերոս» գրությամբ:
Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակն է: Նրան շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, գերենալներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո