Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Եթե Պուտինը չգա Երևան, չեմ զարմանա

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ

-Պարոն Տարասով, Ռուսաստանում հետեւո՞ւմ են Ամուլսարի դեպքերին։

-Նայում ենք այս իրավիճակին զգուշությամբ, զարմանքով եւ տագնապով։ Իհարկե, սա Հայաստանի ներքին գործն է, ռուսական շահեր չկան։ Պարզապես այս պատմությունը կարող է հանգեցնել Հայաստանում ներքին ապակայունացման։ Պատահական չէ, կարդում ենք ձեր մամուլը, այդտեղ արդեն բարձրաձայնվում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հետո կարդում ենք, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, հնարավոր է իշխանության փոփոխություն, եւ Փաշինյանը կարող է կորցնել վարչապետի աթոռը։ Մենք չունենք տպավորություն, որ նա պատրաստ է իրավիճակի նման զարգացմանը, եւ թվում է, որ կարող է «ձգել գայկաները», եւ իրավիճակը կսրվի։ Իսկ, ընդհանուր առմամբ, այս ապակայունացման իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ։

-Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալության հրապարակած հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի ոսկին Փաշինյանին կստիպի հեռանալ, հիմա էլ գրվում է, որ Փաշինյանին ծանր ընտրություն եւ որոշում են սպասվում։ Մյուս կողմից՝ նշվում է, թե Հայաստանին չի հաջողվի զարգացնել զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը, քանի որ դրանք անհամադրելի են։ Ռուսներին դուր չի՞ գա, եթե Ամուլսարը դառնա հանք։

-Ձեզ խորհուրդ կտամ նայել, թե ինչ պարբերական է նման հոդվածներ հրապարակում։ Այսպես կոչված՝ ոչ համակարգային լրատվամիջոցներին, որտեղ քաղաքագետներն ասում են այն, ինչ իրենց թվում է։ Այնպես որ, սա Մոսկվան չի ասում․․․

-«Ռեգնում»-ին այդպիսին չես կոչի, ավելին՝ ունի կրեմլյան շրջանակներին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում։

-Այո, այո, այսպես ասեմ՝ մենք ավելի մոտ ենք կանգնած որոշումների ընդունման կենտրոնին․․․ ինչ կարող ենք ասել անկեղծորեն, դա այն է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եվ երկրորդ․ Նիկոլ Փաշինյանի քայլերը, իհարկե, զգուշավորություն են առաջացնում։ Մասնավորապես իր՝ Արցախի հարցով խիստ իրարամերժ հայտարարությունները, արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող հայտարարությունները, որոնցից հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանը նրա համար գործընկեր չէ՞։ Արդյոք չի՞ ուզում Ռուսաստանի թիկունքում էլի ինչ-որ մեկի հետ խաղալ։ Կամ՝ երբ խոսում է, որ սփյուռքը պետք է աշխատի Հայաստանի համար, որովհետեւ ի՞նչ է սփյուռքը․ սփյուռքը Ռուսաստանում 1․5-2 միլիոն հայերն են, նրանք հո այստեղ հայկական անձնագրերով չե՞ն ման գալիս, այլ՝ ռուսաստանյան։ Եվ մենք էլ նրանց ընդունում ենք որպես լիարժեք համաքաղաքացիներ, որոնք մեր նման պաշտպանում են Ռուսաստանը։ Եվ երբ նրանց կոչ է արվում ցուցաբերել երկակի լոյալություն Հայաստանի ու Ռուսաստանի հանդեպ, սա նույնպես ոչ լավ տրամադրություններ է ստեղծում։
Եվ երկրորդ հարցն այն է, որ Փաշինյանի օրոք Հայաստանը բոլորովին այն չէ, որը Սարգսյանի օրոք էր։ Սարգսյանի օրոք Հայաստանն ավելի դրական էր։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ Պուտինը հոկտեմբերին Հայաստան կգա՞։

-Գիտեք, կան որոշ հարցեր։ Մասնավորապես, Մոսկվայում մինչ օրս չեն կարողանում հասկանալ Քոչարյանի դեմ գործողությունները։ Բանն այն է, որ այստեղ կա մի անձնական պահ, որը ստիպում է զգուշավորություն դրսեւորել։ Բանն այն է, որ Քոչարյանն ու Պուտինը գրեթե ընկերներ են, եւ Պուտինը մի քանի անգամ Քոչարյանին բանտ է զանգել։ Որքանով ես եմ հիշում՝ նրա տարեդարձը շնորհավորեց։ Մի խոսքով, կան խաղի կանոններ, մանավանդ որ Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախագահներն ու նախկին նախագահներն անձեռնմխելի են։ Եվ երբ արդեն սկսվում են վրեժխնդրության տարրեր, հեռացում պատմությունից՝ այն ամենի ֆոնին, որ այդ երկրի առաջ կանգնած են տնտեսությանն առնչվող լրջագույն մարտահրավերներ, այս հեռացումը սկսում է պղտորել հասարակությունը, եւ սա առաջացնում է, նորից եմ ասում՝ զգուշավոր վերաբերմունք։

-Այսինքն՝ Պուտինի գալ-չգալն ուղղակիորեն կապում եք Քոչարյանի կալանքի հե՞տ։

-Ուղղակի կապել չեմ կարող։ Չեմ ուզում նման հայտարարության պատասխանատվություն վերցնել ինձ վրա, բայց ուզում եմ ասել, որ հիմքեր ունենք ենթադրելու, որ Պուտինը Փաշինյանին հասկացնել է տվել, որ պետք չէր Քոչարյանին ձեռք տալ, ինչը ստիպեց նրան ունենալ Հայաստանի ղեկավարի նկատմամբ կորսված կամ, ավելի ճիշտ՝ գոյություն չունեցող քաղաքական վստահություն։ Մեզ թվում էր, որ Հայաստանը ոչ միայն պետք է բարեկամական հարաբերությունների մեջ լիներ Ռուսաստանի հետ։ Ամփոփելով ասեմ, որ պաշտոնական օրակարգով՝ Պուտինը մտադիր է գալ Հայաստան, բայց ուզում եմ նաեւ ասել, որ եթե Պուտինը չգա Հայաստան, ես չեմ զարմանա։

-Վերջերս խոսվում է, որ Սերժ Սարգսյանը եւս հնարավոր է առաջիկայում հայտնվի ճաղերի հետեւում, թեպետ ՀՔԾ-ից հայտարարում են, որ նա կասկածյալի կարգավիճակ չունի։ Եթե դա տեղի ունենա, Մոսկվայի արձագանքը նո՞ւյնը կլինի, ինչ Քոչարյանի պարագայում։

-Ես զարմանում եմ, թե հայերն իրենց հետ ինչ են անում։ Դուք երեք նախագահ ունեք։ Լավ, Տեր-Պետրոսյանին ձեռք չեք տալիս, ասում են՝ ընկերներ են․․․ Լավ, երեք նախագահ։ Լավ, թե վատ, բայց սրանք մարդիկ են, որոնք ստեղծել ու ամրացրել են հայկական պետությունը։ Փաշինյանն ասում է, որ նրանք բոլորը ժուլիկներ են, իսկ մենք էլ ասում ենք՝ իսկ Հայաստանը, ինչ է, չկա՞, գոյություն չունի՞, այդ ժուլիկնե՞րն են կառուցել Հայաստանը։ Նա, առհասարակ, հասկանո՞ւմ է, թե ինչ է անում, որովհետեւ եթե վաղը նա այդ հանքով կորցնի ժողովրդի վստահությունը, եւ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նրան վաղն իսկ կհանեն եւ կհոշոտեն։ Նա ինքն է ստեղծում այդ իրավիճակը, երբ իշխանության եկած յուրաքանչյուր ոք սկսում է հաշիվ մաքրել նախկին իշխանության հետ։

-Դուք նրան համարել էիք պրագմատիկ քաղաքական գործիչ, ինչո՞ւ է նման բան անում, Ձեր կարծիքով։

-Նա ի՞նչ պրագմատիկ, 1․5 տարի է անցել, նա ի՞նչ է արել․․․ անգամ նորմալ այցելություններ չունի։ Հա, նա Պուտինի հետ մի 5 անգամ հանդիպել է, բայց իր ասածների ֆոնին՝ «թավշյա հեղափոխություն, ժողովրդավարություն», չգիտեմ էլի ինչեր, նա չի կարողանում հանդիպել Թրամփի հետ։ Հա, գնաց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սեղմեց Եվրոպայի լիդերների ձեռքը․․․ ո՞ւր են նրա այցերը։

-Դրանցից մեկին՝ Վարշավա չգնաց, որին, ի դեպ, Ռուսաստանը եւս հրավիրված չէր։

-Այո, սա քայլ էր, հիանալի քայլ։ Բայց ուզում եմ ասել, որ սա հենց հայերի համար էր, որովհետեւ ԽՍՀՄ կազմում գտնվելիս հայերը շատ ավելին են արել ֆաշիզմի դեմ պայքարում, քան որեւէ այլ ազգ։ Հայերը զանգվածաբար հերոսներ են տվել, ադմիրալներ, մարշալներ ու գեներալներ։ Եթե նա գնար Վարշավա, խաչ կքաշեր հայերի այս ամբողջ պատմության վրա, որովհետեւ նրանք Ստալինին ու Մոսկվային չէին առաջին հերթին պաշտպանում, այլ իրենց։ Իրենց անկախությունը։

-Փաստորեն, այն, ինչ ձեռնտու է ՌԴ-ին, անվանում եք հրաշալի։

-Սա ձեռնտու չէ Ռուսաստանին։ Պարզապես այս իրավիճակում Փաշինյանը որոշակիացրեց իր դիրքորոշումը։

-Ցուցաբերեց համերաշխություն Պուտինի հետ։

-Այդպես մատուցվում է։ Իրականում այդպես չէ, եւ մենք էլ այդպես չենք ընկալում։ Նորից եմ ասում՝ եթե նա հայտնվեր այնտեղ, հայոց պատմության եւս մի էջ թերթած կլիներ։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը․․․ Թրամփն էլ ինչ-որ մրրիկի պատճառով չգնաց։ Վիբրացիա է․ Ռուսաստանը սկսում է ուժեղանալ եւ առաջնորդող դիրքեր գրավել։

-Ամեն դեպքում, ինչո՞ւ է Պուտինը թերագնահատում Փաշինյանի ժեստը։

-Ի՞նչ կապ ունեն Պուտինն ու Փաշինյանը, նա առաջին հերթին զոհված հայորդիներին հարգանքի տուրք մատուցեց։

-Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ամուլսարի հետեւում կանգնած են բրիտանացի լորդ, ազնվական եւ բանկեր։

-Նման հաղորդումներին բոլորովին չեմ հավատում։ Ես, իհարկե, կոնկրետ որեւէ բան չգիտեմ, եւ այո, իհարկե, այստեղ կանգնած է ինչ-որ արեւմտյան կապիտալ, թե չէ որտեղի՞ց Հայաստանին ու հայերին այդքան փող։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը ֆինանսավորում է, բայց ով էլ որ լինի՝ լորդ, փոստատար, թե հավաքարար, այն փաստին, որ նրանք ֆինանսավորում են երկիրը, պետք չէ բացասաբար անդրադառնալ։ Վատը կարող է վերաբերել նրան, թե ինչպես է տեղի ունենում այդ կապիտալի բաշխումը, պետական բյուջեն ստանո՞ւմ է իրեն հասանելիք մասնաբաժինը, թե՞ սա մասնավոր կրպակ է, որն իրենցով են արել օլիգարխները։ Երկրորդ․ նորից եմ ասում՝ մենք այդ հանքին ուշադիր հետեւում ենք, քանի որ այս հարցը, բնապահպանականից բացի, ունի նաեւ քաղաքական բնույթ։ Այլապես ինչո՞ւ այս հարցն այդքան սուր քաղաքական բնույթ ստացավ։

-Ունե՞ք Ձեր սեփական վարկածը, թե ինչու։

-Ինձ թվում է, որ Փաշինյանին ինչ-որ մեկը «քաշում» է, քանի որ այս սցենարով նրա քաղաքական ազդեցությունն օր-օրի թուլանում է։ Եվ այս դեպքում էլ չեմ զարմանա, որ նա ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց այս անգամ կհաղթի՞ այդ ընտրություններում՝ մեծ հարցական է։ Իսկ եթե չհաղթի, էլ վարչապետ չի լինի, իսկ եթե չլինի, ապա նրանք, ում պատրաստվում է նստեցնել, նրան կնստեցնեն։

Աղբյուրը՝ hraparak.am