«Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից… չգնա՛ս». Վարազդատ Կարապետյանի բաց նամակը՝ Էդգար Առաքելյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի բաց նամակը նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին:
«Հարգելի Էդգար,
կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։
Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ քո վերաբերմունքը տարբեր բարդ իրավիճակներում։
Ու հաճախ, երբ մտածում եմ, թե ու՛մ հետ եմ ես անցնում այս ինձ համար անօրինակ ճանապարհը, դու եղել ես այն մարդը, ով ուժ է տվել ու կամք, մեր արժեքներին չդավաճանելու վճռականություն։
Վերջին օրերի ընթացքում շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին։
Դու այն եզակի մարդն ես, ով հստակ դեր ունի՝ նոր ճանապարհ ցույց տալու և դրանում առաջնորդելու, անարդարությունն ի ցույց դնելու և ազատությունը պաշտպանելու դեր։
Քո խոսով ու վարքով դու այն հիմքն ու հենարանն ես, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգը վստահությամբ, որ մենք չենք լճանա, որ չենք հարմարվի մեր տաք աշխատասենյակներին ու մեքենաներին, աշխատավարձին ու «էլիտար» շրջապատին, որ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ չենք կտրվի։
Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։
Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։
Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։
Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։
Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։
Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից։
Բայց էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես։
Չգնա՛ս»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո