Տարօրինակ դիտորդական առաքելություն
Նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, թե ինչու են Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միջնորդել դատարանին՝ կալանքից ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ միջամտելով հայաստանի ներքին գործերին, տառ անգամ չեն ասում, թե ինչու ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ երկու հկ պետք է դիտորդական առաքելություն իրականացնի Արցախում:
Դիտորդական առաքելությունն ինքն վատ բան չէ, բայց տարօրինակ է, երբ այդ հկ-ներն ընտրվում են առանց մրցակցության եւ դեռ ֆինանսավորվում կառավարության կողմից: Տարօրինակ է, որ աղմուկ-աղաղակ բարձրացնողները չեն ասում, թե ինչու առանց մրցույթի, եւ կամ ինչու ենք միջամտում Արցախի ներքին գործերին:
Հարցերը շատ են եւ գնալով շատանում են, բայց այդպես էլ Կարապի լճի փակ դռնակի հարցով զբողվող կառավարությունը ժամանակ չի գտնում պարզաբանելու, թե ինչու հատկապես ընտրվեցին այդ երկուսին եւ հարկատուներից հաշվին տրամադրեցին մոտ 35 հազար ամերիկյան դոլար:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը, որը պատկանում է Դանիել Իոնիսյանին եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը», մեղմ ասած, Արցախում վստահություն չեն ներշնչում: Ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց գործուղումը Արցախ:
Այս կազմակերպությունների գործուղումը Արցախ սովորական սադրանք է: Մնում է հասկանալ, թե որն է նպատակը: Եթե նպատակը լիներ իսկապես դիտորդական առաքելության իրականացումը, ապա հաստատ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի այդ գումարը չէր տրամադրվի Դանիել Իոնիսյանի կազմակերպությանը, որը վառ «սորոսական» կառույց է՝ իր նպատակներով եւ խնդիրներով:
Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ սադրանքները միս ու արյուն չեն ստացել, կառավարությունը ժամ առաջ պետք է վերանայի իր մոտեցում, իր որոշումը եւ Արցախ գործուղի ոչ թե այդ երկու, այլ բոլորովին այլ տասը հկ-ների:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են