Վտանգ չեմ զգում, հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդակահարել էին. «Ֆլեշ» ՍՊԸ-ում ստուգումների մասին (տեսանյութ)
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում գործով վկա Արմեն Խալաթյանը մանրամասներ ներկայացրեց 2016թ. մարտին ընկերությունում տեղի ունեցած ժողովի վերաբերյալ: Նա պատմեց, որ ժողովին ներկա է եղել ոչ միայն Բարսեղ Բեգլարյանը, այլ նաև նրա որդին՝ Նարեկ Բեգլարյանը: Նա նշեց, որ ինքն անձամբ ժողովին ներկա չի եղել, սակայն նիստերի դահլիճին մոտ գտնվող սրճարանի ապակիներից այն կողմ հետևել է, թե ինչ է կատարվում, ապակու շերտերը տեսանելիությանը չեն խանգարել:
«Ապակիներից տեսա, որ խոսակցության ընթացքում Հրայր Հովսեփյանը տեղից վեր կացավ, մոտեցավ Արմանին և հարվածեց, գցեց նրան ներքև, հետո քաշելով բերեց դռան մոտ։ Ժողովից հետո իջա, տեսա՝ Արմանի դեմքը կարմրած էր, վախեցած էր, մի պահ նայեց ինձ, հետո գնաց դեպի դուրս, մոտեցավ Հրայր Հովսեփյանի մեքենային, Արմանի հետ գնացին, մոտ 20-30 րոպե հետո Արմանին տեսել եմ արդեն ընկերության տարածքում»,-նշեց նա:
Հրապարկավեցին նաև նրա նախնական ցուցմունքերը և պաշտպանական կողմն արձանագրեց, որ հակասություններ կան: Դատավորը ևս նշեց հակասությունների մասին:
Tert.am-ի հարցին ի պատասախան՝ Բարսեղ Բեգալարյանը նշեց, որ գործով վկան կեղծ ցուցմունքներ է տալիս և ոչ մի բանից տեղյակ չէ։ «Ինքնիրավչության ոչ մի էլեմենտ չկա, այս վկան շահագրգիռ է, ցուցմունք է տալիս բողոքողի օգտին, բայց իր ասածներն իրականություն չեն։ Ես նրա տան կարիքը չեմ ունեցել»,- վստահեցրեց նա:
Բարսեղ Բեգլարյանը ընդգծեց նաև, որ ինքը «Նոր Հայստանում» մտահոգվելու ոչինչ չունի, ընկերությունում իրականցվում են հարկային ստուգումներ, սակայն ոչինչ չեն գտնում:
«Ես բացարձակապես ոչ մի վտանգ չեմ զգում: Հավատացած եմ՝ արդարությունը հաղթելու է: Բացարձակապես հարկեր չեմ թաքցրել, եթե հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդկահարել էին»,-նշեց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ