Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դիրքորոշման մեջ հետեւողական է. ԱԳՆ
Մենք հետեւողական ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշման մեջ: Օգոստոսի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Բաքվի վերջին մեղադրանքները:
Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես մի դիրքորշման է եղել եւ խոսել է միեւնույն բանի մասին: «Մենք մեր մոտեցումներն ունենք, մեր դիրքորոշումը, մենք ասել ենք դրանց համադրման պարիտետի մասին, մենք ասել ենք այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում կարգավիճակը, անվտանգությունը, Ղարաբաղի մասնակցությունը եւ այլն: Ես կրկին կարող եմ մեկը մյուսի հետեւից բոլոր փակագծերը բացել, բայց մենք այդ մասին արդեն շատ ենք խոսել»,- նշեց ԱԳ նախարարը՝ միայն հավելելով, որ հայկական կողմը չափազանց հետեւողական է:
Նա ադրբեջանական կողմի հայտարարություններն անընդունելի համարեց, հատկապես այն դեպքում, երբ նրանք անցնում են քաղաքավարության սահմաններից:
Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Մնացականյանը նշեց, որ այս տարի այն բանականին դինամիկ է: «Մենք անցյալ տարվա մայիսից ոչ մի ընդմիջում չենք արել եւ անմիջապես աշխատանքի ենք լծվել: Հիմա մեր նպատակը ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է»,- հավելեց ՀՀ ԱԳ նախարար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են