Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չկան. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի վերաբերյալ հոդվածներին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․


«Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չկան․

2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 96 հոդված, որոնցից 42-ը եղել է բացասական, 54-ը՝ չեզոք։

Լրատվականներում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել, իսկ նրա վերաբերյալ հասարակության և լրատվական դաշտի քննադատությունները բազմաթիվ թեմաների շուրջ են։

Վերջերս Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել, նշելով, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել, և Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Նշյալ գրառումը քննադատվեց ռազմական փորձագետների և տեղանքը լավ իմացող անձանց կողմից։ Նրանք հորդորում էին ԱԺ նախագահին չանել հայտարարություններ, որոնք կարող են սպառնալ սահմանային անվտանգությանը։

Այնուհետև, Արարատ Միրզոյանը վերախմբագրեց իր գրառումը։ Լրատվականներում հայտնվեցին կարծիքներ, որ ԱԺ նախագահի նշյալ գրառումը, մտածված էր, որպեսզի քաղցր սուտ մատուցեն քաղաքացիներին։ Ըստ լրատվականների՝ այդ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 7 ամիս առաջ, մինչդեռ այդ մասին բարձրաձայնում են այսօր, որպեսզի տեղեկատվական աղմուկի մեջ չեզոքացվի Ամուլսարի հետ կապված խնդիրը։

Բավական քննադատվեց Վարդավառի օրը տեղի ունեցած գորգերի լվանալու միջոցառումը, որի վրա ծախսվել էր շուրջ 5 մլն դրամ։ Ընթացքում պարզվեց, որ միջոցառման համար գումար ստացած կազմակերպություններից մեկը, միջոցառումից ընդամենը 5 օր առաջ է գրանցվել պետական գրանցման ռեգիստրում։ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանից պարզաբանում էին խնդրել իր և միջոցառման կազմակերպիչ Անի Ջուլհակյանի կապի մասին։ Պատգամավորն ասել է, որ Անիին ճանաչում է նախկին միջոցառումներից և չի հերքել այն փաստը, որ իր ամուսինն է նպաստել, որպեսզի «Անի Ջուլհակյան» ԱՁ-ին վստահվի Վարդավառի միջոցառման կազմակերպումը։ Նշվում էր նաև, որ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է։

Շարունակվում են քննարկումները ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների հարցով։ Ըստ լրատվականների՝ ԱԺ-ի նոր կառուցվածքի մասին վերջնական փաստաթուղթ դեռ գոյություն չունի, ստացվում է հին կառուցվածքը այլևս գոյություն չունի, բայց նորն էլ ստեղծված չէ։ Շատ աշխատակիցներ, ովքեր ազատվել են աշխատանքից, սպառնում են դատի տալ, քանի, որ համարում են, որ անհիմն են իրենց պայմանագրերը լուծարվել։

Առկա են բավական խնդրահարույց հարցեր, ԱԺ նախագահի թիմը լրատվական դաշտում, ակնհայտորեն, անելիքներ ունի»: