Իդլիբի շրջանը վերստին ռմբահարվել է
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մարտական օդանավերը ռմբահարել են Իդլիբի շրջանը, որը համարվում է ընդդիմադիր զինյալ խմբավորումների վերջին հենակետը:
Ռմբահարումների հետևանքով զոհվել է մոտ մեկ տասնյակ մարդ, այդ թվում երեխաներ: Վիրավորվել է առնվազն 23 մարդ: Սիրիայի ընդդիմությունը ենթադրում է, որ ռմբահարումներին մասնակցել է նաև Ասադի դաշնակից Ռուսաստանի օդուժը:
Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իդլիբի շրջանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ: 8 տարի տևող պատերազմի ընթացքում մեծ թվով բնակիչներ հեռացել են Սիրիայից, սակայն իդլիբցիները թաքնվելու կամ հեռանալու տեղ չունեն:
Ռուսաստանը և Թուրքիան անցյալ տարվա սեպտեմբերին համաձայնեցրել են մի փաստաթուղթ, ըստ որի Իդլիբը վերածվումն է ապառազմականացված գոտու, որտեղ՝ մարտական գործողուոյուններ չվարելու պայմանով, կարող են մնալ ընդդիմության ջոկատները, սակայն համաձայնությունը մշտապես խախտվում է:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո