Ստեղծվել է համակարգչային մկնիկների մանր փոխարինող (տեսանյութ)
Swiftpoint ընկերության ինժեներները ստեղծել են համակարգչային մանիպուլյատոր, որը բոլորին հայտնի մկնիկի փոքրագույն տարբերակն է, այն կարող է աշխատել ցանկացած մակերեսին։ Այն, ինչպես համոզված են ստեղծողները, կհեշտացնի համակարգչի օգտագործումը ցանկացած տեղում, տեղեկացնում է Planet- today-ը։
Ինովացիոն գաջեթը կոչվում է Tracpoint, եւ այն կարելի է անվանել մկնիկի եւ թրեկբոլի հիբրիդ։ Եվ այդ ամենը՝ շատ փոքրիկ մարմնում, որի քաշը ընդամենը չորս գրամ է։
Սարքը պատրաստվել է այնպես, որ այն կարելի լինի հարմար պահել երեք մատով։ Իսկ Tracpoint-ի սենսորը աշխատում է բոլոր տեսակի մակերեսների վրա։ Որպեսզի կուրսորն ավելի ճիշտ աշխատի, դրա կողքին թրեկբոլ կա։
Swiftpoint-ում ասում են, որ Tracpoint-ը հարմար է շնորհանդեսների անցկացման համար՝ փոքրիկ մկնիկը դառնում է վիրտուալ ցուցիչ, որի օգնությամբ կարելի է թերթել սլայդները, բացել այս կամ այն փաստաթղթերը կամ հավելվածները եւ այլն։
Որպեսզի մանիպուլյատորն անհատական կարգի բերվի, հարկավոր է հատուկ սոֆթ, որը տրվում է նրա հետ։ ԾԱ-ն կա Windows-ի համար, մյուս օպերացիոն համակարգերի մասին տեղեկություն չի տրվում։ Սարքի արժեքը ըստ Kickstarter-ի նախապատվերի՝ 100 դոլար է։ Առաջին գնորդները Tracpoint-ը կստանան արդեն հոկտեմբերին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է