Արսեն Թորոսյանը ջանում է տեսչական մարմնի ղեկավար դարձնել ՊԵԿ-ից հեռացված աշխատակցին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակման շուրջ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Մենք արդեն գրել ենք, որ օգոստոսի 29-ին նշանակված է տեսչական խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կընտրվի տեսչական մարմնի ղեկավար։ Թեև տեսչական մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կողմից, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով և հյուսած խարդավանքների արդյունքում մոտ մեկ ամիս առաջ այդ պաշտոնից ազատվեց Էդգար Խուրշուդյանը, ով համարձակվել էր ունենալ սեփական դիրքորոշում առողջապահության ոլորտի որոշ խնդիրների մասով և երբեմն չհամաձայնել Թորոսյանի ասածին ու արածին:
Դեռ ավելին՝ համարձակվել էր հայտարարել, որ առողջապահության նախարարի գործողությունների և ընդունած հրամանների հետ կապված՝ առերևույթ հանցակազմի նշաններ պարունակող որոշակի նյութեր ունի ձեռքի տակ, որոնք պատրաստվում է ուղարկել ԱԱԾ: Սակայն նա Արսեն Թորոսյանի լոբբինգի արդյունքում պաշտոնանկ արվեց՝ վարչապետը նախընտրեց անցնել նախարարի կողմը և պաշտոնանկ արեց տեսչական մարմնի ղեկավարին:
Եվ ահա՝ օգոստոսի 29-ին նշանակված տեսչական մարմնի խորհրդի նիստում, որը պետք է ընտրի նոր ղեկավար, առաջադրված է 5 թեկնածու։ Նրանցից մեկին՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանին, առաջադրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակը, որը փաստացի ներկայացնում է վարչապետի դիրքորոշումն այդ խորհրդում: Թվում է, թե վարչապետի աշխատակազմի թեկնածուի առաջադրումից հետո որևէ պետական պաշտոնյա չպետք է սեփական թեկնածուին մղեր առաջ՝ փաստացի հակառակվելով կառավարության ղեկավարին, բայց արի ու տես, որ Արսեն Թորոսյանը պաշտոնապես առաջադրել է մեկ այլ թեկնածու՝ հարկայինի նախկին աշխատակից Արայիկ Եղոյանին, մեկ ուրիշ թեկնածուի էլ, ասում են, համոզել է ինքնառաջադրվել՝ որպես պահեստային տարբերակ, որ եթե չկարողանա անցկացնել Եղոյանին, ապա գոնե երկրորդ տարբերակն անցնի:
ՊԵԿ մեր աղբյուրները հայտնեցին, որ Արսեն Թորոսյանի հովանավորյալին այս տարվա փետրվարին Դավիթ Անանյանը հեռացրել է աշխատանքից: Ասում են՝ նրա մասին Անանյանն արտահայտվել է նաև կառավարությունում՝ պնդելով, որ նման կադրերը պետական համակարգում տեղ չունեն: Մանավանդ որ Եղոյանն առնչություն չի ունեցել առողջապահության ոլորտի հետ, մասնագիտությամբ տնտեսագետ է և պատկերացում չունի այն ոլորտներից, որոնցում վերահսկողություն է իրականացնում առողջապահական տեսչական մարմինը: Իսկ թե ինչու է Արսեն Թորոսյանը որոշել իրեն շրջապատել հարկայինի նախկին օպերներով, միայն ինքը կիմանա:
Մի բան պարզ է․ տեսչական մարմինը չպետք է դառնա որևէ մեկի անձնական գործիքը՝ այս կամ այն հիվանդանոցի կամ տնտեսվարողի «հախից գալու» համար, հատկապես նրանց, ովքեր կհանդգնեն հակառակվել նախարարի կամքին: Իսկ որ նախարարի քմահաճույքները տիրապետող են դառնում առողջապահության համակարգում, նկատելի է անգամ անզեն աչքով: Դրա մասին օրերս բարձրաձայնեց նաև առողջապահության ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ հրաժարական տալով ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանի և նախարարի խորհրդականի պաշտոնից, իր անհամաձայնությունը հայտնելով նախարարի վարած անհեռատես քաղաքականության շուրջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո