Գիտխորհուրդը զրկել է Ռուբեն Հայրապետյանին դասավանդման հնարավորությունից․ ՀՊՏՀ ուսանողների հայտարարությունը
ՀՊՏՀ գիտական խորհուրդը Դիանա Գալոյանի նախագահությամբ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից և տապալեց մրցույթի արդյունքների քվեարկությունը: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՊՏՀ ուսանողները։
«Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը նախ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան որպես պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից, ապա, ակնհայտ պայմանավորվածությամբ քվեաթերթիկները անվավեր դարձնելով, տապալեց մրցութային հանձնաժողովների որոշումը: Որպեսզի հասարակության և ուսանողների դժգոհության մեծ ալիքն ինչ-որ կերպ մեղմվի, գիտական խորհուրդը պատրաստեց առանձին հայտարարություն, որի մեջ նշվում է, թե իբր մրցույթի արդյունքում հրավիրված բոլոր բարձրակարգ մասնագետները ներգրավվելու են, սակայն հայտարարության մեջ կոծկվում է, որ մրցույթի տապալման միջոցով համալսարանի նոր ղեկավարությանը կրճատելու է մրցույթով անցած մասնագետների համար նախապես սահմանված դասաժամերը, որպեսզի հետ վերադարձնի մրցույթը չանցած ցածրորակ դասախոսների գերակշիռ մեծամասնությանը, որոնց հետ համալսարանի ռեկտորի նոր ժ/պ Դիանա Գալոյանն ունեցել է նախնական պայմանավորվածություն:
Հատկապես անընդունելի է, որ, օգտվելով նախորդ ղեկավարության կատարած հսկայածավալ աշխատանքից, համալսարանի նոր ղեկավարությունը խեղաթյուրում է մրցույթի արդյունքները՝ միաժամանակ ձևացնելով, որ բարեփոխումների գործընթացները շարունակվում են: Թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը և ուսանողներին՝ Ռուբեն Հայրապետյանի ջանքերի միջոցով հավաքագրված մասնագետների մասին ընդամենը արձանագրում են, որ նրանք ստանալու են դասաժամեր՝ առանց ազնվորեն տեղեկացնելու, որ նրանց դասաժամերը կրճատվելու են, որպեսզի նոր ղեկավարությունը կարողանա կատարել մի քանի տասնյակ դժգոհող և մրցույթը չհաղթահարած դասախոսների նկատմամբ ստանձնած պարտավորությունը:
Հայտարարում ենք, որ որպես համալսարանի շահառու՝ դեմ ենք այս անարդարությանը և որևէ դեպքում չենք հանդուրժելու հազարավոր ուսանողների շահերի դեմ ուղղված այս դավադրությունը»,- ասված է հայտարարության մեջ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո