Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերական տնտեսություն․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Էկոնոմիկայի նախարարներ՝ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները:

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պետք է լինեն առավել հաճախ և ավելացրել. «Կարծում եմ՝ երեկ Հայաստանի տնտեսության և միջազագային տնտեսական կարգավիճակի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. վարկանիշային «Մուդիզ» կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, և հիմնավորումների մեջ կա մի կետ, որը շատ հստակ ներդաշնակվում է մեր այսօրվա հանդիպմանը: Այդ վարկանիշի բարձրացման հիմնավորումներից կարևորագույնը թերևս այն է, որ Հայաստանի կառավարությունը վերցրել է տնտեսության գիտելիքահեն ճյուղերը զարգացնելու մարտավարություն ու քաղաքականություն, և դա իրոք այդպես է:

Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի տնտեսության մեր տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս Ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ Ռազմարդյունաբերական համալիրը պետք է ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ լինի տեխնոլոգիական, այսինքն՝ համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին կամ առնվազն շարժվի այդ ուղղությամբ: Երկարաժամկետ իմաստով մենք պետք է նաև տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք: Իհարկե, Ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարևոր առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ:

Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ Ռազմարդյունաբերական համալիր, բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք, և մեր երկրի անվտանգության կարիքներն ակնհայտորեն բերում են այդ մտքին:

Երկրորդը՝ Հայաստանի տնտեսության զարգացումն է, Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականը: Իսկ Ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է՝ որակավորում, այսինքն՝ բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այլն:

Եվ, իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա: Եվ այս խնդիրները համալիր լուծելու համար է, որ մեր կառավարության կազմում ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և իհարկե առաջին հերթին նկատի ենք ունեցել Ռազմարդյունաբերական համալիրը: Բայց նաև բոլորս հասկանում ենք, որ մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը, մենք պետք է կարողանանք նաև մեր ներքին կարիքները հաշվի առնելով, մեր Ռազմարդյունաբերական համալիրի համար ապահովել որոշակի ներքին շուկա և պետական պատվերներ, որպեսզի այդ համալիրը նախ ՝ «կարողանա ապրել», երկրորդը՝ոտքի կանգնել, զարգանալ և, իհարկե, կարողանա մրցունակ արտադրանք տալ: Եվ սա մեր ամենակարևոր նպատակադրումն է՝ որպես Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նախնական փուլ:

Իհարկե, ցավոք, այս ընթացքում նաև այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել: Ես նկատի ունեմ՝ պետական պատվերի ոլորտը: Եվ մենք այստեղ, քաղաքական նպատակադրումը ձևակերպելով, պետք է խնդիրը խորությամբ և համապարփակ հասկանանք, որովհետև, ասելով, որ Ռազմարդյունաբերական համալիրի համար մենք պետք է պետական պատվեր ապահովենք, մենք նկատի ունենք, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի Ռազմարդյունաբերական համալիրը պահելը, այլ աջակցելը, որպեսզի մեր Ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա նաև արտաքին շուկաներում: Իհարկե, հասկանալի է, որ դա մեկ օրում տեղի չի ունենա, բայց շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր նպատակադրումը ոչ թե այն է, որ Ռազմարդյունաբերական համալիրը գոյատևի, այսպես ասած պետական պատվերի այդ նեղ, «յոլա գնալու» տրամաբանության մեջ, այլ հնարավորինս ընդլայնված պետական պատվերը պետք է օգնի Ռազմարդյունաբերական համալիրին, որպեսզի այն զարգանա և մրցունակ լինի առաջին հերթին արտաքին շուկաներում, նաև ներքին շուկայում:

Ես ուզում եմ ընդգծել ներքին շուկայում մրցունակ լինելու հանգամանքը նույնպես, որովհետև, եթե օրինակ՝ պարզվի կամ պարզվում է, որ մենք նույն արտադրանքը կարող ենք շատ ավելի էժան գնել, ներկրել, այդտեղ մենք շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնում, մանավանդ՝ անվտանգության հարցերի օպերատիվ կառավարման տրամաբանությունից, որովհետև անվտանգության մեջ կան ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ հարցեր, որոնք պետք է լուծվեն այսօր, հիմա, առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Բայց մեծ հաշվով, իհարկե, պետք է մենք նաև այլ գործոններ հաշվի առնենք, թե որոշակի ճգնաժամային իրավիճակներում ինչ և որտեղից ներկրելու հնարավորություն կունենանք և ինչպես կկորցնենք այդ հնարավորությունը, ինչպես ենք ապահովում, որպեսզի այդ իրավիճակում մենք կարողանաք մեր անվտանգության կարիքները բարելավել և ապահովել:

Մեծ հաշվով, քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ մեզ անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերական տնտեսություն: Գիտելիքահեն արդյունաբերական տնտեսության տանող ուժը պետք է լինի Ռազմարդյունաբերական համալիրը: Ռազմարդյունաբերական համալիրին մենք պետք է աջակցենք բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի այն լինի մրցունակ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկայում, և հետևաբար կառավարության և Ռազմարդյունաբերական համալիրի երկխոսության նյութը պետք է լինի հենց դա՝ ինչպես ենք մենք անում, որ Ռազմարդյունաբերական համալիրը զարգանա և ինչպես ենք անում, որ Ռազմադյունաբերական համալիրն արհեստական շնչառության կամ արհեստական սնուցման վրա հենված չլինի, այսինքն, որպեսզի մենք կարողանանք մրցունակությունը բարձրացնել և նաև ինչպես ենք անում, որ ռազմարդյունաբերական արտադրանքի հնարավորինս լայն սպեկտոր կարողանանք ապահովել մեր երկրի համար: Եվ այս առումով՝ ապահովել բարձր որակավորմամբ աշխատատեղեր, ապահովել անվտանգության կարիքների ներքին մատակարարումներ և ի վերջո ապահովել տնտեսական զարգացում և եկամուտներ նաև պետական բյուջեի համար:

Սա պետք է լինի մեր օրակարգը, իհարկե այս թեմայով մեր խոսակցությունը նոր չի սկսվել և դեռ այսօր էլ չի ավարտվի, դա անընդհատ հաղորդակցության պրոցես է, անընդհատ, որը պետք է տեղի ունենա, և նախարարությունը, իհարկե, համոզված եմ, որ նպատակադրված է և գիտակցում է, որ դա լինելու է իր հիմնական անելիքը»:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, որի ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ռազմական արտադրանքի կազմակերպմանը, ոլորտը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով առաջ մղելու հնարավորություններին, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կադրերի պատրաստմանը, օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այս ոլորտի հետ կապված նախանշել է հավակնոտ խնդիրներ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մշակել Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման «ճանապարհային քարտեզ»՝ հստակ քայլերով առաջ շարժվելու համար: