Ինձ համար շատ ավելի կարեւոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը. Ալեն Սիմոնյան
Ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը։
«ԲԴԽ–ի անդամ, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որ սկսելու են սեպտեմբերի 9-ից, ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ տարբեր հարցերով»,–նշեց նա։
Պատասխանելով Ամուլսարի մասին հարցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դա խմբակցության քննարկման հարց չի, այն գտնվում է մասնագիտական ոլորտում, այստեղ զուտ կարող է խմբակցության ներսում քննարկումներ գնալ, ով ինչ կարծիք ունի։ Դա խմբակցության որոշելիք հարցը չի, դա կառավարության հարցն է, որ եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք։ Մեր խմբակցության վարչապետը եւ կառավարությունը գործող կառավարություն ու վարչապետն են, ես եւ իմ գործընկերները լիակատար աջակցություն ենք հայտնել մեր վարչապետին, հարցը գտնվում է քննարկման փուլում, վարչապետը եզրակացությունը ուղարկել է նախարարություն, երբ որոշումը կլինի, այն ժամանակ մեր կարծիքը կհայտնեք։ Այսօր ՀՀ կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու եւ արդեն ասվել է՝ եթե կլինի մի փոքր մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել 1 լիտր ջրին, մենք քննարկելու բան չունենք»։
Դիտարկմանը, թե հանրության ուշադրությունը Ամուլսարի հարցից շեղելու համար Գագիկ Խաչատրյանի քրգործը առաջ բերվեց, ինչպես ինքը կարձագանքի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, որովհետեւ ինձ համար շատ ավելի կարեւոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը, որովհետեւ այնտեղ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին, իսկ այստեղ քննարկում է ընթանում, թե հնարավոր է որ վնաս լինի, թե չլինի»։
Իսկ Ամուլսարի հարցով կառավարության դիրքորոշումից տարբերվող տեսակետ ունեցող պատգամավորների մասով Ալեն Սիմոնյանն ասաց. «Ձեզ թվում է, թե Ազգային ժողովում եղել է օրենքի նախագիծ, որտեղ 100 տոկոսով բոլորի դիրքորոշումները համընկե՞լ են։ Այն ժամանակ լրագրողները ինձ մոտենում էին, հարցնում էին, թե մտավախություն կա, որ բոլորը կդառնան կոճակ սեղմող, հիմա հակառակն եք ասում, ոչ քննարկում ենք, դա ուրախալի է, ՀՀ քաղաքացին պետք է գոհ, շնորհակալ եւ ուրախ լինի, որ այսօրվա իշխանությունը քննարկում է եւ ականջալուր է լինում»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո