Արարատի մարզպետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել
Արարատի մարզպետի նախկին տեղակալ Հայրապետ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Ըստ աղբյուրի, բանն այն է, որ նա, աշխատելով որպեսԱրարատի մարզպետի տեղակալի պաշտոնում, Շվեյցարիայի համադաշնությունում բնակվող իր քրոջը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորություն ընձեռելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը եւ 2018թ. սեպտեմբերի 26-ին իր աշխատասենյակ է հրավիրել «Ազատավան ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Կարապետյանին և հորդորելու եղանակով դրդել է տալ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, թե իբր Հայաստանի Հանրապետությունում բնակվող իր մյուս քույրն ունի առողջական խնդիրներ:
Նախնական քննության վարկածով՝ մարզպետի տեղակալի դրդմամբ և անձնական անձնական այլ դրդումներով ՝ Կարապետյանը քրոջ վերաբերյալ կազմել է «Կրծքավանդակի ուռուցք 4-րդ աստիճանի, ծանր ընթացքով որովայնի օրգանների մետաստատիկ ախտահարումով» ախտորոշմամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք և այն հանձնել Բաբայանին: Վերջինս այդ փաստաթուղթը ուղարկել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանություն՝ այդ կերպ օգտագործելով այն:
Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն դրդելը, ինչպես նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով։
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը դատարան է մուտք եղել օգոստոսի 26-ին, և մակագրվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Բաբայանն այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականի հոկտեմբերին։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո