«Պլուտոնը պետք է կրկին դասակարգվի որպես մոլորակ». ՆԱՍԱ-ի տնօրենը թեժացրել է ավելի քան տասնամյա վեճը
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը վերահաստատել է իր այն համոզմունքը, որ Պլուտոնը պետք է կրկին դասակարգվի որպես մոլորակ՝ այսպիսով նոր լիցք հաղորդելով ավելի քան մեկ տասնամյակ ձգվող քննարկումներին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Միջազգային աստղագիտական միության համագումարի 2006 թվականի որոշումից ի վեր, որի արդյունքում Պլուտոնը դուրս թողնվեց խոշոր մոլորակների ցանկից, աստղագետները և առաջատար գիտնականները երկար տարիներ վիճել են Պլուտոնի և նրա կարգավիճակի հետ կապված հարցի շուրջ։ Չնայած պաշտոնական որոշման առկայությանը՝ նույնիսկ 13 տարի անց շատերը հրաժարվում են ընդունել տվյալ պնդումը։
Բրայդենսթայնն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ դեռևս խորապես համոզված է, որ Պլուտոնը պետք է դասակարգվի որպես լիարժեք մոլորակ, և շարունակելու է սատարել այդ գաղափարը:
Պլուտոնն Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկն է։ Իր հայտնաբերման օրվանից՝ 1930 թ. մինչև 2006 թ., Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ, Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է