Ռոհանիի եւ Թրամփի հանդիպումն անհնար է
Իրանի եւ ԱՄՆ նախագահներ Հասան Ռոհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը։ Այս մասին երեքշաբթի ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ + Գերմանիա) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆին մեջբերում է IRIB հեռուստառադիոկորպորացիան։ Նա ավելացրել է, որ«քանի դեռ դա տեղի չի ունեցել, երկկողմ բանակցություններ չեն կայանա»։
Նախարարի խոսքով՝ «այն, ինչ ասել են ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, միայն նրանց գործն է մնում»։ «Մեր դիրքորոշումը հստակ է. ԱՄՆ-ը եւ Թրամփը քանդել են պայմանագիրը, որը դարձել է երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքը, դրա համար էլ այժմ անհրաժեշտ է կատարել նախկին պայմանավորվածությունները։ Այս ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,- ընդգծել է Զարիֆը։
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ անհրաժեշտ է համարում, որ Թրամփն ու Ռոհանին հանդիպեն։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ այդ քայլը «կօգներ կանգնեցնել իրավիճակի թեժացումը եւ հասնել նպատակներին»։ ԱՄՆ նախագահն ի պատասխան ասել է, որ պատրաստ է հանդիպել Ռոհանիի հետ պատշաճ պայմանների առկայության դեպքում։
Իրանի միջուկային փաթեթի խնդիրը կտրուկ սրվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից 2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո նավթի արտահանման ոլորտում։ Թրամփը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Թեհրանի հետ։ Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ շահագրգռված է փոխարինել ԳՀՀԾ-ն այլ պայմանագրով, որը կներառեր ոչ միայն Իրանի ատոմային ծրագիրը, այլեւ հարցերի լայն շրջանակ, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը։


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո