Հակամարտության եզրին. Ինչու է Էրդողանը շտապ մեկնում Պուտինի մոտ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ժամանում է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: Որպես այցի գլխավոր նպատակներից մեկը նշում են Իդլիբի հարցում փոխզիջման հասնելու փորձը: Անկարան շահագրգռված չէ Սիրիայի կառավարական ուժերի եւ նրանց աջակցող Ռուսաստանի հետ անմիջական բախմամբ, սակայն բանակցությունները դրանով չեն սահմանափակվի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Շտապ այց
Պուտինը եւ էրդողանը կզրուցեն երեքշաբթի՝ Ժուկովսկում «ՄԱԿՍ-2019» ավտոսրահ այցելելուց հետո:
«Վաղը նախագահին լարված օր է սպասվում: Ժուկովսկում նրանք կդիտեն համաժողովի ցուցադրությունը եւ իհարկե երկկողմ բանակցություններ կանցկացնեն», — լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Արդեն երեկոյան Պուտինը կլինի Կազանում՝ WorldSkills առաջնության փակմանը:
«ՄԱԿՍ»-ում, որը կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը, ավանդաբար կներկայացնեն ոլորտի նորույթները, սակայն Էրդողանին ավելի շատ հետաքրքրում է Սիրիայի Իդլիբում իրավիճակը: Հենց այս թեմայի քննարկման համար, ոչ հեռախոսով, այլ անձամբ, Էրդողանը եւ թռչում է ՌԴ:
«Իդլիբում շարունակվում են սիրիական ռեժիմի կողմից հրադադարի խախտումները: 2 օր առաջ հեռախոսով մենք նախագահ Պուտինի հետ քննարկեցինք այս հարցը: Վաղը պատվիրակության հետ մեկնում եմ ՌԴ: Հուսով եմ, այն կլուծվի», — թռիչքից մոկ օր առաջ ասել էր Էրդողանը:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ուրբաթ՝ օգոստոսի 23-ին, հայտարարել էր Խան Շեյխուն քաղաքի եւ Համա նահանգի հյուսիսում գտնվող մի շարք գյուղերի ազատագրման եւ դեպի հյուսիս զորքերի առաջխաղացումը շարունակելու մտադրություն մասին՝ մինչեւ երկրի ամբողջ տարածքի ազատագրումը:
Պուտինի հետ հեռախոսազրույցը, որի մասին ասել էր Էրդողանը, տեղի է ունեցել այդ ժամանակ ՝ օգոստոսի 23-ին, Անկարայի նախաձեռնությամբ: Կրեմլը նշել էր, որ առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել Իդլիբում համատեղ ջանքերը ՝ այս տարածաշրջանից բխող ահաբեկչական սպառնալիքը վերացնելու եւ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի իրականացումը ապահովելու համար:
Էրդողանն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի գործողությունները «ճանապարհ են բացել» երկրում մարդասիրական աղետի համար:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո