Արյան ո՞ր խումբն է «ամենավտանգավորը»
Արյան խումբն իսկապես կարող է ազդել մարդու առողջական վիճակի վրա, պարզել են Հարվարդի համալսարանի գիտնականները:
Նրանց կարծիքով «ամենավտանգավոր» խումբն է AB-ն (IV) բացասական ռեզուսով: Երկրագնդի վրա արյան այս խմբով մարդիկ փոքրաթիվ են՝ մոլորակի բնակչության ընդամենը 8 տոկոսը: Եվ եթե նրանք դոնորական արյան կարիք են ունենում, դա գտնելը դժվար է: Սա, իհարկե, այսպիսի մարդկանց միակ խնդիրը չէ:
Գիտնականների խոսքով՝ արյան այդ խմբով մարդիկ հազվադեպ են երեխաներ ունենում, իսկ եթե անգամ նրանք ծնվում են, ապա միայն նույն սեռի: Մասնագետները նշում են, որ չափազանց հազվադեպ են դեպքերը, երբ այդպիսի խմբով մարդիկ, հատկապես տղամարդիկ տարբեր սեռի երեխաներ ունենան:
Իսկ արյան այդ խմբով կանանց շրջանում մյուսներից ավելի հաճախ են ի հայտ գալիս ուռուցքային հիվանդություններ:
Վերմոնթի համալսարանի մի խումբ գիտնականներ նույնպես հետազոտություն են անցկացրել՝ կապված արյան խմբերի հետ: Նրանք պարզել են, որ արյան 4-րդ բացասական խմբով մարդիկ ենթակա են ուղեղի փոփոխությունների, եւ նրանց մոտ մյուսներից ավելի հաճախ են գրանցվում մտածողության եւ հիշողության հետ կապված խնդիրներ:
Գիտնականների խոսքով՝ AB Rh-ով մարդկանց շրջանում 82 տոկոսով մեծ է նաեւ տկարամտության զարգացման հավանականությունը: Նրանք նաեւ ավելի հաճախ են բախվում կաթվածների եւ դեմենցիայի:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է