«Դոն Կիխոտի» տնօրենը «Մաքսի» սեփականատիրոջ հետ խնդիրներ է ունեցել. մանրամասներ՝ Շենգավիթի փոխհրաձգությունից
NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձե Շենգավիթում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել։ Դեպքի օրը՝ օգոստոսի 25–ին Հովհաննիսյանը Վարդանյանին հրավիրել է «Դոն Կիխոտ» ռեստորան՝ հարցեր պարզաբանելու։ Խոսակցությանը մասնակցել է թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը և այլ անձինք։
Վիճաբանությունը շարունակվել է դրսում և ավարտվել փոխհրաձգությամբ։ Մեր տեղեկություններով՝ տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Իրավապահներն այժմ փորձում են անհատականացնել միջադեպի մասնակիցների գործողությունները։
Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում «Մաքս» սուպարմարկետի տնօրենը, որը սակայն դեպքի վայրում չի եղել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը և 59-ամյա Սահակ Վարդանյանը համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք (կլինիկական մահ) և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Կատարվում է քննություն։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո