«Ռուսաստանը կարող է վերադառնալ G7-ի կազմ միայն տիրոջ կարգավիճակով». Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, թե Ռուսաստանն ինչ պահանջներ պետք է ներկայացնի «Մեծ յոթնյակին» իր վերադարձի համար, գրում է ria.ru-ն:
Ըտս նրա՝ ակումբ վերադառնալու պահին արդեն Ռուսաստանը կարող է դրա «տերը» դառնալ:
«Մեծ յոթնյակն» արդեն կիսով չափ կազմված է նախկիններից՝ Մերկելը շուտով հեռանալու է Գերմանիայի կանցլերի պաշտոնից, Իտալիայի վարչապետ Կոնտեն արդեն հեռացել է: Թրամփն էլ կարող է մոտ ապագայում հեռանալ: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կարող է վերադառնալ այդ ակումբ, սակայն միայն տիրոջ կարգավիճակով»,- գրել է Ժիրինովսկին Telegram-ում:
Բացի այդ, նա կարծում է, որ անհրաժեշտ է պահանջել ակումբի այլ անդամներից դադարել սպառնալիքներ ու լարվածություն ստեղծել Ռուսաստանի շուրջ:
Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող G7 գագաթնաժողովում վիճել է «Մեծ յոթնյակի» իր գործընկերների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ՝ մերժելով իր այդ պահանջին դեմ հանդես եկած մյուս առաջնորդների փաստարկները:
«Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներից իր աջակցությունն է հայտնել միայն Իտալիայի հեռացող վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Ըստ հաղորդման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոք դիրք է պահպանել: Մյուսները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, վճռականորեն դեմ են արտահայտվել Ռուսաստանի վերադարձին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո