ԱՄԷ-ում կինը որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ վերջինս իրեն «չափազանց շատ» է սիրում և երբեք չի վիճում իր հետ
Արաբական Միացյալ Էմիրություններում կինն ամուսնությունից 1 տարի անց որոշել է ամուսնալուծվել այն պատճառով, որ ամուսինը «չափազանց շատ» է սիրում իրեն և երբեք չի վիճում իր հետ, գրում է Oddity Central-ը:
Կինը, որն ամուսնությունը լուծարելու խնդրանքով դատարան է դիմել, իր որոշումը պարզաբանել է այն փաստով, որ ամուսնու չափազանց շատ սերն ու ուշադրությունը «խեղդում» են իրեն: Նա դժգոհել է այն բանից, որ ամուսինը մեկ տարվա համատեղ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի վիճել իր հետ և անգամ օգնել է իրեն տնային գործերում, ինչը, կնոջ խոսքով, դժոխային է:
«Ես երազում եմ, որ մեր միջև գեթ մեկ անգամ տարաձայնություններ ծագեն, սակայն իմ ռոմանտիկ ամուսնու դեպքում դա անհնար է թվում, նա միշտ ներում և ինձ նվերներով է ողողում: Ինձ իրական տարաձայնություն է հարկավոր, անգամ վեճ, միայն թե ոչ այսպիսի հանդարտ, հնազանդ կյանք»,- դժգոհել է կինը:
Նախնական դատական նիստի ժամանակ կնոջ ամուսինը խոստովանել է, որ ամեն ինչ արել է կնոջը հաճոյանալու համար, քանի որ իր միակ նպատակը «կատարյալ ամուսին» լինելն է եղել, ինչը, սակայն, հենց կնոջ դժգոհության պատճառն է դարձել:
«Արդարացի չէ ամուսնության մասին դատել ընդամենը մեկ տարի անց: Բոլորն էլ կարող են սովորել իրենց սխալներից»,- ասել է տղամարդը:
Հուրախություն ամուսնու՝ դատարանը հետաձգել է գործի լսումները՝ կողմերին համաձայնության գալու ժամանակ տալով:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո