Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից
Մարտիրոս Ալմասյանի կիսանդրին, բերված Կոստանդնուպոլիսից (ներկայում` Ստամբուլ), վրացական Ցկալտբիլա գյուղի բնակիչներին և հյուրերին մշտապես կհիշեցնի գյուղացիների փրկության անհավանական պատմությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։
Այդ պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Ցկալտբիլա գյուղի բնակիչ, գյուղական դպրոցի մանկավարժ Ալբերտ Դարբինյանը։
Մարտիրոս Ալմասյանի` թուրքերի ներխուժումից գյուղը փրկողի կիսանդրին, տեղադրվել է օրերս։ Նախաձեռնողը եղել է գյուղում ծնված, բայց այժմ Ռուսաստանում ապրող Հովհաննես Աբելյանը, որը ֆինանսավորել է բոլոր աշխատանքները։
«Դա շատ հուզիչ պատմություն է, սակայն քչերը գիտեն այդ մասին։ Թերևս մենք` գյուղացիներս։ Այն տեղի է ունեցել 1918թ–ին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում», – պատմեց Դարբինյանը։
Այդ ժամանակ Ցկալտբիլան կոչվել է Նորաշեն։ Այստեղ հիմնականում ապրել են հայեր և թուրքեր։ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության պատճառով հայերն արտագաղթել են այս գյուղ։ Այն գտնվում է Էրզրում քաղաքից 75 կմ հեռավորության վրա, ուստի հարմար ապաստարան է եղել ցեղասպանությունից փրկվածների համար։
Դարբինյանը պատմում է, որ 1918թ.–ը ծանր տարի է եղել գյուղի բնակիչների համար։ Նրանք իմացել են, որ թուրքական բանակը` Բեքիր փաշայի գլխավորությամբ, ուղևորվում է դեպի Ախալցխա։ Հարցը լուծելուն ձեռնամուխ են եղել տեղի հոգևոր հայր Քերոբ Տեր–Պողոսյանը և գյուղապետ Մարտիրոս Ալմասյանը։
«Նրանք որոշել են աղ ու հացով դիմավորել Բեքիր փաշային և պայմանավորվել նրա հետ, որպեսզի ձեռք չտա ժողովրդին», – պատմում է Դարբինյանը։
Ալմասյանը ծնվել, մեծացել է Ստամբուլում, ուստի լավ է իմացել թուրքերեն։ Նա այս գյուղում հայտնվել է` փրկվելով կոտորածներից։ Ալմասյանն իսկույն դրսևորել է իրեն որպես ակտիվ գործիչ և դարձել գյուղապետ։
Բեքիր փաշան ընդունում է հայերի առաջարկը։ Ալմասյանը և Տեր–Պողոսյանը սեղան են գցում` լի թուրքական խորտիկներով, ինչը չէր կարող չզարմացնել թուրքերին։ Քերոբի և Բեքիր փաշայի միջև թարգմանիչի և գլխավոր բանակցողի դերը Մարտիրոս Ալմասյանինն էր։ Ի վերջո, Բեքիր փաշան չի դիմացել և որոշել է տալ իրեն տանջող հարցը, երբ մատուցել են նրա սիրելի ճաշատեսակը։ Նա հարցրել է Մարտիրոսին, թե որտեղից նա այդքան լավ գիտի թուրքերեն և ով է պատրաստել այդ ճաշատեսակը, որը նրան իր մանկությունն է հիշեցնում։
Մարտիրոսը պատասխանել է, որ ինքն է պատրաստել, քանի որ ծնունդով Ստամբուլից է և մոտ 10 տարի խոհարար է աշխատել թուրքական ընտանիքում։
«Բեքիր փաշան հարցրել է, թե այդ ընտանիքում տղա երեխա եղե՞լ է։ Մարտիրոսը պատասխանել է, որ եղել է և նրա անունը Բեքիր է եղել։ Նա նաև տվել է Բեքիրի ծնողների, քույրերի անունները։ Այդտեղ թուրքը ոտքի է կանգնել և հուզված գրկել Մարտիրոսին», – պատմում է Դարբինյանը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո