Քննչական կոմիտեն, փաստացի, գրագողությամբ է զբաղվում․ Սամվել Մարտիրոսյան
Քննչական կոմիտեն գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով տեսանյութի իրական հեղինակին, մինչդեռ այն ստեղծել է «Լիդիանը» եւ տեղադրել է իր ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման վնասները մեղմող միջոցների մասին ՔԿ հրապարակած հոլովակին։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյլա մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։ http://www.investigative.am/ne…/view/3d-holovak-amulsar.html
Նկարագրող տեքստը հետեւյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:»
Ըստ տեքստի, ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում եւ իր կողմից է արտադրված։
Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ https://www.youtube.com/watch…
Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հաարակական կարծիքը մանիպուլացնել։
Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքեւի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են ֊ Ֆեյսբուքը հղումը տանում դեպի արգելափակված օգտատեր, Թվիթերինը պարզապես Թվիթերի վրա է տանում, ինչպես նաեւ առկա է Գուգլ Փլասի հղումը, ֊ տվյալ սոցցանցը այլեւս գոյություն չունի։
Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը եւ շտկենք սխալները»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 23-ին հրապարակել է 3D հոլովակ, որտեղ ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ