Հարցրեք կարդինալին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. ինչն է կաշկանդում Ն. Փաշինյանին` որոշել, որ Ամուլսարը հանք չպետք է դառնա
«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Ամուլսարի հանքի գործն առաջին օրից մինչ այսօր կոռուպցիայի կծիկ է:
«Հայտարարվեց, որ կոռուպցիոն կծիկ է, որից հետո և՛ Հայկ Մարտիրոսյանին, և՛ Հայկ Գրիգորյանին կանչեցին ԱԱԾ՝ հարցաքննության, ես կարող եմ ասել՝ հենց առաջին օրերից՝ 2005 թ-ից, երբ պետք է լիներ հողհատկացման որոշումը, ես մշտապես ներկա եմ եղել գործընթացին և կարող եմ ասել, որ առաջին օրից մինչ այսօր գործը կոռուպցիա է, դա կհամարեք կաշառակերություն, բարձրաստիճան պաշտոնայների կողմից հովանավորչություն, թե ինչ, դրանից հարցի էությունը չի փոխվում»,-ասաց նա և նշեց, որ նախագիծը «Լիդիան Արմենիան» մտցրեց շրջանառության մեջ՝ ԱԱԾ-ի, ոստիկանության և նախարարությունների աջակցությամբ:
Սանասարյանը հայտարարեց, որ Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի տարածքներում ոստիկանության մեծ բազմություն կա, նրանք ավելանում են, բնակարաններ են վարձում, զորանոցներում են, քնում են ավտոբուսներում: «Ուշագրավ էր Օսիպյանի հայտարարությունը, որ այն ոստիկանները, որոնք անհրաժեշտության դեպքում ուժ չեն գործադրի, իրենք և իրենց վերադասերը կպատժվեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն այնպիսի մեխանիզմներ են ստեղծել, որ օրենքով պետական միջոցները՝ ժողովրդի սեփականությունը, դառնում է առաձին ընտանիքներին շահույթ բերող օբյեկտ: «Եթե ժամանակին կար օրենք, որ մաքուր շահույթի 20 տոկոսը պետությանն էր, իսկ 80 տոկոսը՝ հանքատերինը, դա դարձրեցին 2 տոկոս, որը կոչվում է ռոյալթի հարկ՝ արքայական հարկ, ինչը կեղծիք է»,-ասաց նա:
«Կանաչների միության» նախագահն առաձին-առաձին անդրադարձավ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված եզրակացությանն առ այն, որ հանքը որևէ վնաս չի կարող տալ և հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին չի ներկայացվում իրականությունը և նրան սխալ են զեկուցում:
«Ամուլսարն այնպիսի հանգույցում է, որ որևէ ձևով հանքը շահագործելը վտանգ է, նույնիսկ ամենաբարձր չափանիշները կիրառելու դեպքում: Մեր վարչապետին դարձնում են ծաղրի առարկա: Կարևոր չէ՝ վարչապետն է ասել, թե ով, որ ասում է, որ ոչ մի կաթիլ կեղտաջուր հանքից դուրս չի գա: Սա երևակայությունից դուրս է, խնդիրը բացարձակապես չտիրապետողի հայտարարություն է, հետո եթե հասկանա, նա ինքը կկարմրի, և կհասկանա, թե ինչ սոսկալի վիճակի մեջ են դրել իրեն: Ես ասում եմ՝ ՀՀ-ի անվտանգության ծառայությունները պետք է կարողանան պարզել, թե կառավարության համակարգում այդ ովքե՞ր են տեղավորվել, որ վարչապետին այդպիսի տեղեկություն են տալիս և նաև թույլ են տալիս, որ նման բան ասի»,-ասաց նա և հավելեց, որ սա դիվերսիա է հայոց պետականության դեմ:
«Կա չափավոր, տանելի վնասներ, բայց Ամուլսարը հետևյալն է՝ Արփա և Որոտան գետերը տարեկան շուրջ 1,5 մլրդ ջուր է հոսում, մենք մեր հաշվեկշռից կորցնում ենք դա, և Լիդիանն էլ չի թաքցնում, որ բացի այս տարածքներից աղտոտվելու են անհամենատ ավելի մեծ տարածքներ, այսինքն՝ փոքրանալու է ՀՀ բնակչության կենսատարածքը և, մեծ է հավանականությունը, որ կաղտոտեն նաև Սևանը»,-ասաց նա և նշեց, որ կան վճարներ, որոնք կարող են արդարացնել, բայց կան նաև այնպիսի փոխհատուցում, որը ոչ մի դեպքում չի արդացվի:
Հարցին, թե ինչն է կաշկանդում Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնելու, որ Ամուլսարը չպետք է շահագործել, Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տալ կարդինալին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Ամուլսարի կոռուպցիոն կծիկն ինչպես ստեղծվել և գործել է, առանց որևէ փոփոխությունների այսօր ևս գործում է»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո