Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Արցախ

Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա. Դավիթ Բաբայան

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 33 մլն 680 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը զեկուցեց, որ այդ ֆինանսավորումը կհատկացվի դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման համար:

Ըստ նրա՝ 16.2 մլն դրամը կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական կազմակերպությանը, 17 մլն 480 հազար դրամը՝ ԹՀԻԿ-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս որոշումը. «ՀՀ կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը և սա այդ միջոցնեռումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է, եթե չեմ սխալվում»:

Ինքը` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ողջունել էր Կառավարության որոշումը:

«Տարիներ շարունակ Եվրոպական միությունը, որպես ժողովրդավարական արժեքներ կրող ու տարածող սուբյեկտ, աջակցում էր Հայաստանում ընտրությունների որակի զարգացմանն ու դիտորդական առաքելության իրականացմանը:

Բայց այժմ ժողովրդավարության տարածման հերթը Հայաստանինն է և ՀՀ Կառավարությունը հենց նոր որոշեց գումար հատկացնել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի»,-գրել էր Դանիել Իոաննիսյանն ու հավելել, որ ակտիվորեն սկսում են աշխատել Արցախում և իրականացնելու են ոչ միայն դիտորդական առաքելություն, մեդիա-մոնիտորինգ ու ընտրողների կրթություն, այլև աջակցելու են Արցախի պետական մարմիններին՝ բարձր որակի ընտրություններ իրականացնելու համար:

Կառավարության այս որոշումը միանշանակ չընդունվեց, և դա բնական է, որովհետև փաստորեն հարկատուներիս հաշվին ֆինանսավորվում է մի կազմակերպություն, որի ղեկավարը Արցախի հերոսներին համարում է ռազմական հանցագործներ, և ըստ էության օտարերկրյա ազդեցության ներքո գտնվող ևս մեկ հ/կ, որի գործունեությունը Հայաստանում բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Այսպես, մեկ տարի առաջ Դանիել Իոաննիսյանը գրել էր. «Երբվանի՞ց ենք մենք հանցագործներին (այդ թվում՝ ռազմական) ու բանակի հաշվին հարստացածներին հերոս համարում:

Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան (շատերի համար վիճելի) և այլն»:

Իսկապես բարդ է հասկանալ` ի՞նչ գործունեություն պիտի ծավալի Արցախում այսպես մտածող գործիչը, արդյո՞ք կարելի է վստահել նրա անաչառությանը դիտորդական առաքելություն իրականացնելիս, եթե նա կոնկրետ ասոցացվում է Հայաստանում իշխող քաղաքական ուժի հետ, և ուրեմն որքա՞ն անկողմնակալ կարող է լինել նա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանն Արցախի նախագահական ընտրություններում իր թեկնածուն ունենա, իսկ որ կունենա, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Կասկած չի հարուցում նաև այն, որ սեպտեմբերին կայանալիք արցախյան ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունը սոսկ նախագահական ընտրությունների նախերգանքն է:

Ըստ ամենայնի` Հայաստանի քաղաքացիների կողմից չողջունվեց նաև սորոսական կազմակերպության մուտքը Արցախ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Մեր երկիրը բաց երկիր է, և մենք որևէ թաքցնելու կամ վախենալու բան չունենք: Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա: Հատկապես որ, կրկնում եմ, բոլոր տեսակի ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների, միշտ անցել են բարձր մակարդակով, և մենք ունեցել ենք տարբեր դիտորդներ, տարբեր կազմակերպություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախցի պաշտոնյան նշում է, որ կարող են գալ ու իրենց աչքով տեսնել` ինչպիսի ընտրություններ են անցկացվում Արցախում:

Մեր հարցին, թե նպատակահարմար համարո՞ւմ են արդյոք, որ այն Հ/Կ-ն, որի ղեկավարը Արցախի հերոսներին անվանում է հանցագործներ, այդ թվում նաև` ռազմական, գործունեություն ծավալի Արցախում, քանի որ պարզ է, որ նշված կազմակերպությունները թերևս միայն դիտորդական առաքելություն չէ, որ իրականացնելու են, Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախում ժողովրդավարությունն արդեն խորը արմատներ է գցել, և սա երևում է նաև արցախյան քաղաքական դաշտում:

«Այո, կան պատահական անձնավորություններ, մարդիկ քաղաքական դաշտում, ովքեր մաղձ են սփռում, ապուշ բաներ են խոսում, բայց սա էլ է ժողովրդավարության մի դրսևորում է: Ընդհանուր առմամբ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, կայացած քաղաքական գործիչները իրենց պահում են թույլատրելիի սահմանների մեջ, և կարծում եմ, որ այս ձևով էլ մենք պիտի շարունակենք, անկախ ամեն ինչից: Անկախ նրանից` ո՞վ է գալիս և մշտադիտարկում անում, ի՞նչ նպատակներ ունի, սա այլ խնդիր է: Կարևոր է, որ գան ու տեսնեն, որ Արցախում ժողովրդավարական համակարգ է»,-ասաց ԱՀ նախագահի մամլո խոսնակը:

Նա կարծում է, որ այն կազմակերպությունները, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ են, նրանք առանց գալու էլ են սուբյեկտիվ գրելու, և դա իրենց չպետք է ինչ-որ կերպ վհատեցնի, և միևնույնն է իրենք իրենց ճանապարհից չեն շեղվելու:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը քայլեր կկատարի ու կվնասի մեր պետությանը: Ես նկատի ունեմ մեր քաղաքական գործիչների մեծ մասին: Կրկնում եմ, կան խենթեր, մեկ-երկու հոգի, բայց նրանք շատ քիչ են: Անուններ չեմ ուզում տալ, բայց դրանք ոչ կայացած, պատահական մարդիկ են: Բայց ընդհանուր առմամբ ճանապարհ անցած մարդիկ, և առավել ևս կառույցներ ներկայացնող մարդիկ, չեմ կարծում, որ երբևիցե գնան նման քայլերի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա` մեր հիմնական վտանգը միշտ էլ գալիս է ներսից:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նկատի ունի Արա Պապյանի խոսքն այն մասին, թե «Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը. առանց Արցախի գուցեև Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի` վստահաբար` ոչ», Դավիթ Բաբայանն ասաց, որ այսպիսի հայտարարություններ անողները երեք կատեգորիաների պատկանող մարդիկ են:

«Առաջինը, ովքեր չունեն համապատասխան խորը գիտելիքներ առհասարակ պետականության, ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի, Արցախի վերաբերյալ հատկապես, երկրորդ, ովքեր ունեն հոգեկան խանգարումներ, որը կարող է լինել ուղղակի հոգեկան խանգարում կամ ատելություն Արցախի ու արցախցիների նկատմամբ, և երրորդ, մարդիկ, ովքեր պարզապես հակապետական քայլեր են կատարում»,-նկատեց արցախցի պաշտոնյան` հավելելով, որ ինքն ուզում է հուսալ, որ Արա Պապյանը պարզապես չունի համապատասխան գիտելիքներ:

Նա կարծում է, որ դրա համար պետք է վերջինիս ու նրա նմաններին, ովքեր ունեն գիտելիքների բաց, քանի որ շիզոֆրենիկների ու դավաճանների հետ իմաստ չկա խոսել այդ հարցերի մասին, հիշեցնել, որ հայոց պետականության առջև կարևորագույն 4 խնդիր կա`Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ ազգային ինքնության պաշտպանությունը Սփյուռքում և Սևանի փրկությունը:

«Սևանի փրկությունը ջրի խնդիր է: Նորից հիշեցնենք, որ Արցախից է կախված Հայաստանի ջրային անվտանգությունը և առհասարակ մեր պետության բնականոն զարգացման հեռանկարները: Նորից հիշեցնենք պարոն Պապյանին և այլ մարդկանց, որ հատկապես, օրինակ, Քարվաճառի շրջանում սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, որոնք թույլ չեն տալիս, որ Սևանա լիճը չորանա: Եվ Արցախից է կախված նույն այդ ջրի հիմնախնդիրը: Եվ այսպիսի հայտարարություններ անելը, էլի եմ կրկնում, որ ուզում եմ հուսալ, որ գիտելիքների բացակայության արդյունք են, բայց չէ՞ որ էլի ներսից է գալիս: Այս րա մասին պիտի մենք մտածենք»,-ասաց Դավիթ Բաբայանը:

168.am-ի այն դիտարկմանը, թե արդյո՞ք սա այն հայտարարությունների շղթայի շարունակությունը չէ, երբ, օրինակ, ամիսներ առաջ Արցախյան ազատամարտը ստորադասվեց «թավշյա հեղափոխությանը», Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակն ասաց, որ այդ հայտնի արտահայտությունից հետո և ՀՀ վարչապետը այն մեկնաբանեց` համարելով վրիպում, և Արցախից եղան մեկնաբանություններ, և պետք չէ այժմ դրան անդրադառնալ:

«Բայց այսպիսի արտահայտությունից հետո, երբ մարդիկ իրենց գիտնականի տեղ են դնում, դիվանագետ են…Կրկնում եմ, մեզնից է շատ բան կախված: Ես չգիտեմ` ո՞վ է պարտադրել. չեմ կարծում, որ պարտադրել են: Պարզապես այդպես են մտածում 3 կատեգորիայի մարդիկ: Ուզում ենք հուսալ, որ պարզապես գիտելիքներ և տեղեկություններ չունեն, դրա համար այս է խնդիրը: Հանկարծ չմոռանանք, որ եթե Արցախի մազն անգամ ծռվի, և մենք կորցնենք այն, ինչ ունենք, մասնավորապես եթե ջրի հիմնախնդիր ենք քննարկում, Արցախից է կախված Հայաստանի ջրային անվտանգությունը: Սա բոլորս լավ պետք է իմանաք, ու դրա մասին պետք է խոսենք»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: