Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Որսը թույլատրվել է միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին․ նախարարը ստորագրել է հրաման

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից։

Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին։ Հրամանով երկրորդ տարին անընդմեջ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս` բացի գայլերից և շնագայլերից։


Հրամանի տեքստը՝ ստորեւ․

«Սահմանել որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝

լոր - 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 8 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

աղավնի (թխակապույտ և անտառային) – 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ որս/օրվա ընթացքում՝ թխակապույտ աղավնի՝ 4 հատից ոչ ավելի և անտառային աղավնի՝ 2 հատից ոչ ավելի),

արտույտ - (դաշտային, տափաստանային) - 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

սարյակ (սովորական) - 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 8 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

կաքավ (քարակաքավ) - 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 5 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2019 թվականի օգոստոսի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ յուրաքանչյուր որս/ օրվա ընթացքում),

ջրլող թռչուններ՝ բադեր (կռնչան բադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – 2019 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում)։

2019-2020 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Որս իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N884-Ն որոշման, կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը»։

Հիշեցնենք, որ որսորդները օգոստոսի 5-ից սկսած գրեթե ամեն օր բողոքի ակցիա էին իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության առաջ՝ պահանջելով, որ նախարարությունը թույլ տա որսն ամեն օր իրականացնել, եւ նաեւ վերանայվեն լիցենզիայի համար նախատեսված վճարները։