Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը. ԿՀ-ների հայտարարությունը

2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն եւ ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը եւ վերանայի գործող պրակտիկան: Այս մասին հայտարարություն են տարածել մի քանի լրագրողական կազմակերպություններչ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ:

Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայից հակառակ մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում: Սա ամբողջությամբ կրկնում էր նախկին՝ բռնապետական ռեժիմի օրոք տարվող պրակտիկան:

Բաղրամյան 26-ում քննարկումն ավարտվելուց հետո, քաղաքացիները, հիասթափված վարչապետի հետ հանդիպման ընթացքից եւ արդյունքներից, որոշեցին դրանց վերաբերյալ հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի հարակից այգում:

Վերջինիս դարպասները 2018թ. հոկտեմբեր ամսից բաց են եղել հանրության առջեւ եւ տարածքն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու համար: Սակայն քաղաքացիների տեղ հասնելուն պես՝ նրանց մուտքը Ազգային Ժողովի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո՝ քաղաքացիները, փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված եղան դուրս գալ Բաղրամյան պողոտա: Սակայն նրանց հավաքը կասեցվեց ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ եւ քաղաքացիներին «ասֆալտին փռելու» միջոցով, ինչին հաջորդեց առանց իրավական հիմքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը։

ՀՀ ոստիկանության կիրառած խիստ անհամաչափ ուժի արդյունքում եղան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը:

Նախկին արժեքների եւ գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել եւս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած եւ նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար, առավել եւս՝ լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավարների կողմից պաշտոններ ու կոչումներ ստացած պաշտոնյաների համար: Այսպիսի գործելաոճը հեռանկար չունի նոր Հայաստանում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը:

Պահանջում ենք՝

Պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

Պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը եւ հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

Պահանջում ենք, որ վերոնշյալ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցառումների կիրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա պաշտոնական հանրային հաշվետվությամբ: Նշված անձանց նկատմամբ պատասխանատվություն չկիրառելու դեպքում, պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ վերջինս, ակնհայտորեն, չի փոխել բռնապետական ռեժիմի օրոք թրծած իր արժեքները, մոտեցումներն ու գործելաոճը, ուստիեւ ի զորու չէ ապահովել հասարակական կարգի պահպանումն ու իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանում:

Ստորագրություններ

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ