Հաստատվեց զինծառայողների՝ բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը. Կանխավճարը կտա պետությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց հաստատել «Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատա¬կային ծրագրի նկարագրությունն ու պայմանները:
Հարցը ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ ծրագրի համաձայն ամեն տարի ծրագրին կարող է մասնակից դառնալ 500 զինծառայող. «Ծրագիրը նախատեսում է առավելագույնը 28,5 մլն դրամի չափով հիփոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորվում է պետության կողմից: Կառուցապատողից բնականար ձեռք բերելու դեպքում՝ վարկի տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ մնացած 4 տոկոսը հետ է վերադարձվում իր վճարած եկամտային հարկի հաշվին:
Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան նակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում եւս սուբսիդավորվում է 3 տոկոսային կետը, իսկ մնացածը վարկառուի միջոցների հաշվի է, երկրորդային շուկայի շրջանակներում: Անհրաժեշտ է լինելու նաեւ 20 տոկոսի չափով ապահովագրություն կամ դրա փոխարեն այլ բնակելի տարածքի գրավադրում»,-ասաց Տոնոյանը:
Նա նշեց, որ ամեն տարվա համար մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ, իսկ նախկինում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում՝ պետւթյունը ֆինանսավորում է ամբողջ կանխավճարը (10 տոկոս) եւ սուբսիդավորում է տոկոսադրույքի 3 տոկոսը. «Բացի դրանից քանի որ եկամտահարկի վերադարձի խնդիր կա, դա էլ է պետությունը սուբսիդավորում: Արդյունքում տոկոսները զրոյանում են, անտոկոս վարկ է ստացվում»:
Նրա խոսքով, ընդհանուր ծրագրի արժեքը հաշվարկվել է 11 մլրդ դրամ, դրանից էլ հաշվարկվել է, որ կարող են ամեն տարի ծրագրում ընդգրկել 500 զինծառայողի: «Այդ թիվը կարող է աճել ու դառնալ ասենք 600, դա կախված կլինի նաեւ վարկերի մեծությունից»:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատեց, որ իրենց համակարգում եւս այդպիսի ծրագրի կարիք կա, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Դուք էլ աշխատեք Կենտրոնական բանկի հետ եւ նման որոշում բերեք: Սխեման արդեն մաշկված է, մնում է ֆինանսավորման դետալները ճշտել եւ արագ այդ որոշումը կայացնել: Դա ճիշտ եւ արդարացի կլինի»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց. «ՊՆ-ն իր առաջնահերթությունների մեջ կարողանում է այս ֆինանսավորումը հատկացնել: Ստացվում է, որ զինծառայողներին հավասարեցված մնացած անձանց համար այս ծրագրի իրականացման տեսակետից ֆինանսավորման աղբյուրի լուծում առայժմ չունենք»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո