40 տարվա ընթացքում մարդը ոչնչացրել է անտառային կենդանիների կեսը
Անտառներում բնակվում է բույսերի եւ կենդանիների 80%-ը, սակայն մարդկային գործունեությունը դատարկել է անտառային էկոհամակարգերը: WWF-ի նոր զեկույցը ցույց է տալիս՝ որքան խորն է այդ խնդիրը:
Հիմնադրամի փորձագետները վերլուծել են անտառային կաթնասունների, թռչունների, սողունների եւ ամֆիբիաների 268 տեսակների պոպուլյացիայի դինամիկան 1970-2014թթ. ժամանակաշրջանում: Միջինում դրանց թիվը նվազել է 53%-ով:
Business Insider-ը նշում է, որ 60%-ի կրճատման համար մեղավոր է մարդը: Առաջին գործոններից է տրոպիկական անտառների հատումը: Մեկ այլ գործոն է որսը: Մի շարք տարածաշրջաններում, օրինակ՝ Արեւմտյան Աֆրիկայում, անտառային կենդանիների միսը մինչ այժմ մնում է սպիտակուցի կարեւոր աղբյուր: Բնակչության աճի հետ մեկտեղ դրանց պոպուլյացիայի ճնշումն աճում է՝ թույլ չտալով վերարտադրվել, գրում է HighTech+-ը:
Փորձագետները նշում են եւս մեկ սպառնալիք՝ կլիմայի փոփոխությունը: Էքստրեմալ ջերմաստիճանը վնասում է կենդանիներին, ինչպես նաեւ հանգեցնում տեղումների ռեժիմի փոփոխությանն ու հրդեհների հաճախականության մեծացմանը: Իսկ գլոբալ տաքացման հետ կապված ծովի մակարդակի բարձրացումը սպառնալիքի տակ է դնում մանգրովյան անտառների գոյությունը:
Հետազոտողները նշում են, որ առանց կենդանիների անտառային էկոհամակարգերը չեն կարող նորմալ գործել:
Հետազոտված պոպուլյացիաների մեծ մասը բախվում է 2 կամ ավելի տեսակի սպառնալիքների հետ: Դա նշանակում է, որ հնարավոր չէ օգնել՝ միայն ծառ տնկելով, առողջ էկոհամակարգ պահելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո