Միասնակությանն ուղղված նոր նախաձեռնություն
«Անկախ Արցախ 28» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում են ստորև.
«Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Այն ժամանակ, երբ անհնար էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, արցախահայերը հայտարարեցին այն, ինչը փափագում էր ողջ հայ ժողովուրդը տարիներ ու դարեր շարունակ։
Այս 28 տարիները եղել են դժվարին վերելքի տարիներ Արցախի համար։ Եվ որքան էլ այսօր հայկական միասնականության կոչեր հնչեն, Արցախի անկախության տոնը, որն ազգային վերածննդի ապացույցն է, արժանի ուշադրության չի արժանանում ինչպես հայ հասարակության, այնպես էլ իշխանությունների կողմից։
Մենք, լինելով արցախյան գոյամարտի ու հաղթանակների սերունդ, սկսել ենք «Անկախ Արցախ 28» նախաձեռնությունը, որին առաջարկում ենք միանալ, օգտագործել պատրաստված նյութերը, այդպիսով մասնակիցը լինել արցախյան հաղթանակի էլ ավելի արժևորմանը։ Նախաձեռնությունը կտևի օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օրը։
Այս հղումով կարող եք գտնել սոցիալական ցանցերում տարածելու համար պատրաստած նյութեր։
1․ ֆեյսբուքի պրոֆիլի նկար,
2․ ֆեյսբուքի ետնանկար,
3․ ֆեյսբուքի շրջանակը,
լուսանկարներ հրապարակելիս կարող եք օգտագործել առաջարկվող լուսանկարի շրջանաներից որևէ մեկը։
Անկախ Արցախի 28-ամյակի կարևորությունն ընդգծելու համար ձեր ցանկացած քայլ շատ բարձր ենք գնահատում։
Այսօր այս նախաձեռնությանը միանալով՝ մենք կապացուցենք մեր միասնականությունը»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են