Հայաստանի հավաքականի 13 լեգեոնականները
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումների նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր։
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումներում կընդունի համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականներին։
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)
Կրկին հավաքական է հրավիրվել շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, որը բաց էր թողել հավաքականի նախորդ հավաքը և հանդիպումները: Կալիսիրը ծրագրել էր իր հարսանյաց հանդիսությունը Եվրո-2020-ի վիճակահանությունից 1 տարի առաջ և ժամկետները փոփոխելու հնարավորություն չէր ունեցել:
Նա հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ներողություն խնդրել ինչպես գլխավոր մարզիչից, այնպես էլ խաղընկերներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և երկրպագուներից՝ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումներին չմասնակցելու համար: Պաշտպանը խոստացել է ներդնել իր բոլոր կարողությունները՝ Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում օգտակար լինելու համար, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո