Անսպասելի. Մեգան Մարքլը հայտնվել է «Ֆորս մաժորները» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերում
Դժվար է մոռանալ Մեգան Մարքլի մասին, որը խաղացել է «Ֆորս մաժորներ» սերիալում։ Առավել եւս, որ դերասանուհին դարձել է Սասեքսի դքսուհի։ Նրա մասին հիշել են դրամայի եզրափակիչ էպիզոդներում։ Սերիալի երկրպագուները հաճելիորեն զարմացել են, երբ հեռուստանախագծի ստեղծողներն արժանին են մատուցել Մարքլին։
Դատելով նոր թրեյլերի կադրերից՝ նոր եթերաշրջանում նրա հերոսը կրկին կհայտնվի «Ֆորս մաժորներ»-ում։ Ընդ որում, կլինեն միայն հին կադրեր, որոնք կնշմարվեն Մայք Ռոսի հիշողությունների շրջանակներում։ Որոշ էպիզոդներում կհնչի նաեւ Սասեքսի դքսուհու ձայնը։

«Մայքի համար դա պարզապես ուղեւորություն կլինի դեպքի Նյու Յորք։ Նա շարունակում է ապրել Սիեթլում։ Մեյքն ու Ռեյչելը համատեղ կյանք են կառուցում, կարծես թե նրանց մոտ ամեն ինչ կարգին է։ Ռեյչելը նրա հետ կխոսի հեռախոսով՝ «Սիրում եք քեզ, սիրելիս», եւ դա կլինի ապացույցը, որ նրանք միասին երջանիկ են»,- ասել է Մայքի դերակատար Պատրիկ Ջեյ Ադամսը։
Ի դեպ, երբ Մայք Ռոսը հայտնվում է Նյու Յորքում, նրան ակտիվորեն հարցնում են, թե ինչպես են Ռեյչելի գործերը։ «Եթե ես ձեզ ասեմ, թե որքան լավ են, հնարավոր է, դուք չեք հավատա ինձ»,- պատասխանում է Պատրիկի հերոսը։

Երկրպագուները հիացած են։ «Օ, սա իսկապես հրաշալի է, հույս ունեմ՝ նա տեսնում է սա»,- գրել է նրանցից մեկը։ «Մենք գիտենք, որ նա ամուսնացել է հիասքանչ արքայազն Հարրիի հետ»,- նշել է մյուսը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...