ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սև ցուցակի» կազմմանը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է աշնանը վերադառնալ այն երրորդ երկրների ցուցակի հետ կապված աշխատանքին, որոնք փողերի լվացման մեջ են մեղադրվում այն բանից հետո, երբ նախորդ ցուցակը մարտին չընդունվեց ԵՄ-ի խորհրդի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով արդարադատության հարցերի եվրակոմիսար Վերա Յոուրովային:
Եվրակոմիսարը թերթին հայտնել է, որ մինչև հոկտեմբեր ԵՀ-ն նորացված մեթոդաբանություն կներկայացնի արտասահմանյան այն իրավասությունների բացահայտման համար, որոնք ի վիճակի չեն վերացնելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը: Յոուրովայի խոսքով՝ ԵՀ-ն առաջադրելու է նոր «սև ցուցակ»՝ օգտագործելով ԵՄ-ի երկրների իշխանությունների հետ համագործակցությամբ մշակված նոր մեթոդաբանությունը:
ԵՀ-ն փետրվարին ընդունել է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ, որոնք ունեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված թույլ կանոններ, և Եվրամիության երկրներին առաջարկել է հավանություն տալ դրան: Ցուցակում տեղ են գտել Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Պանաման, Լիբիան, Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Բահամյան կղզիները, Բոտսվանան, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Գանան, Գուամը, Նիգերիան, Պակիստանը, Պուերտո-Ռիկոն, Սամոան, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադը և Տոբագոն, Թունիսը, Եմենը: Ընդ որում՝ ԵՀ-ն չէր առաջարկում արգելել տրանզակցիաները նոր ցուցակի երկրների կողմից, նա միայն հորդորել է՝ ավելի շատ ուշադրություն դարձնել դրանց կատարմանը:
Եվրամիության երկրների խորհուրդը մարտի սկզբին միաձայն մերժել է այդ ցուցակը: Դա բացատրվել Է նրանով, որ փաստաթուղթը, Խորհրդի կարծիքով, մշակվել է ոչ թե թափանցիկ և ճկուն գործընթացի շրջանակներում, որը նշված երկրներին կխթաներ՝ վճռական միջոցներ ձեռնարկել և կհարգեր լսված լինելու նրանց իրավունքը: Եվրահանձնաժողովն այժմ պետք է առաջարկի ցուցակի նոր նախագիծ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...