«Ամուլսարի տրամաբանությամբ՝ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք». Թունյան
Եթե բավարար հիմքեր չկան հանքի գործունեությունը դադարեցնելու համար, ուրեմն հանքը միանշանակ պետք է շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործմանը։
«Բնականաբար, բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, իսկ փորձաքննությունն այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ. մի մասը կարող է գտնել, որ այդտեղ ռիսկեր կան, մյուս մասը համարի, որ այն խնդրահարույց է, այսինքն շատ նորմալ է, որ այդ հարցում կարծիքները տարանջատվեն»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ամբողջությամբ չի ծանոթացել հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներին։
«Նայել եմ եզրակացության առաջարկների մասը. այն է՝ 16 մեղմման միջոցառումների կիրառման դեպքում ռիսկերիը դառնում են կառավարելի եւ եթե ընկերությունը պատրաստ է այդ քայլերն իրականացնել, նշանակում է այդտեղ որեւէ խնդիր չի առաջանա։ Եվ եթե մենք նման իրավիճակում թույլ չտանք Ամուլսարը շահագործվի, նշանակում է այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք»,–ասաց նա։
Թունայանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ այս փորձաքննության հիման վրա կառավարությունը պետք է որոշի՝ թույլ տա հանքը շահագործել, թե՞ ՝ ոչ, մինչդեռ փորձաքննություն ըստ պատգամավորի, ցույց է տալիս, արդյոք կառավարությունը հիմք ունի հանքը փակելու, թե՞է ոչ։
«Այսինքն, այն մարդիկ, որոնք հիմա հանքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում, փաստացի այդ ընկերությանը թույլ չեն տալիս աշխատել, ինչը ընկերության շահերի ոտնահարում է»,–ասաց նա։
Պատգամավորի գնահատմամբ՝ եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար եւ վատ ազդակ պոտենցիալ ներդրողների համար։
Թունյանը նշեց, որ իր համար այս պահին տնտեսական ռիսկերն ավելի մեծ են եւ տեսանելի, քանի բնապահպանական ռիսկերը։
Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...