Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել մասնակի բավարարել այն՝ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքների խախտման փաստը։ Սակայն դատարանը վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել այդ խախտումը, քանի որ դատական ակտերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր և Գևորգյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան: Դատախազությունը սակայն համարում է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումն օրինական է, ուստի բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել
7
SHARES


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...