Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործմանը
Մի խումբ մայրեր իրենց երեխաների հետ Կասկադում մանկասայլակներով ակցիա են իրականացնում «Ո՛չ Ամուլսարի շահագործմանը»։Ակցիային մասնակից մայրերից մեկը՝ Լուսինե Ղարիբյանը նշեց, որ ակցիայի նպատակը Ամուլսարի խնդիրը ավելի լսելի դարձնելն է։ «Աշխարհը միակն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաների փոխանցենք մաքուր և ապահով Հայաստան»,-ասաց նա։ Նրանք տեղեկացրին, որ քաղաքի տարբեր մասերում լինելու են նմանատիպ ակցիաներ, որոնց մասնակիցները երթով գալու են դեպի Բաղրամյան 26։ Նշենք նաև, որ այսօր ժամը 7-ից ջերմուկցիները շուրջ 50 ամտոմեքենաներով շարժվում են Երևան՝ մասնակցելու վարչապետի հետ հանդիպմանը։ Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպման է հրավիրել բնապահպանների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամներին, դպրոցների տնօրենների և Ամուլսարի պահապաններին։ Մինչ սահմանափակ թվով մարդիկ ներսում կմասնակցեն քննարկմանը, մյուսները հավաքվելու ենք դրսում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...