Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ծերացումը կանխելու մեթոդը
Քեմբրիջի գիտնականները պարզել են, որ ծերացող ուղեղին հնարավոր է երկրորդ երիտասարդություն տալ: Ինպես հաղորդում է Life.ru-ն, դրա համար անհրաժեշտ է խաբել «ցողունային բջիջներին»:
Ինչպես միշտ, փորձարկումն արվել է առնետների վրա: Վերցրել են ծեր առնետի ուղեղի բջիջներ, փոխպատվաստել ավելի երիտասարդ առնետի ուղեղում: Այս «գործընթացը» բջիջներին «դուր է եկել». վերջիններս անմիջապես երիտասարդացել են: Խոսուն արդյունք է տվել նաև հակառակ գործընթացը. երիտասարդ բջիջները ծեր մարմնում կորցրել են վերականգնվելու ունակությունը:
Այս փորձարկումների արդյունքում պարզ է դարձել, որ բջջի «պահվածքը» կախված է միջավայրից, որում այն գտնվում է: Ավելին, գիտնականները հասկացել են՝ ինչպես են բջիջները տեղեկություն ստանում՝ որտեղ են իրենք. այդ տեղեկությունները բջիջներին է փոխանցում Piezo1 սպիտակուցը:
Գիտնականները փորձել են պարզապես ծեր բջիջներից հեռացնել այդ սպիտակուցը. անմիջապես հետևել է սպասված արդյունքը. բջիջները դադարել են հասկանալ, որ իրենց շրջապատում է կոշտ, ոչ ճկուն միջավայր, այն համարել են փափուկ, ըստ այդմ` փոխվել է նրանց պահվածքը. բջիջները դարձել են աշխույժ և առույգ:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս փորձարկումն իրենց կօգնի ցրված սկլերոզի և ուղեղի գործառույթների այլ խախտումների դեմ պայքարում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է