Ֆրանսիացի «Սարդ-մարդը» մագլցել է հոնկոնգյան երկնաքերերից մեկը (տեսանյութ)
Ֆրանսիացի լեռնագնաց Ալան Ռոբերթը, որը հայտնի է «Սարդ-մարդ» անունով, մագլցել է Հոնկոնգի երկնաքերերից մեկը և հատուկ պաստառ փակցրել շենքի պատին՝ խաղաղության կոչ անելով քաղաքում, որում քաղաքական լարվածություն է տիրում:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, ֆրանսիացու պատաստած պաստառը, որն այժմ կախված է 68 հարկանի շենքից, ձեռքսեղմում է պատկերում, ինչպես նաև Հոնկոնգի և Չինաստանի դրոշները:
57-ամյա լեռնագնացը, որը հայտնի է ողջ աշխարհում բարձրահարկ շենքեր մագլցելով, հայտնել է, որ իր հնարքը «անհապաղ խաղաղության կոչ է»:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում ամիսներ շարունակ լարված իրավիճակ է տիրում: Բնակիչները հակակառավարական ակցիաներ են իրականացնում՝ բողոքելով ապրիլին ընդունված օրենքի դեմ, որի համաձայն՝ Հոնկոնգում բնակվող, սակայն Չինաստանում քրեական հետապնդման ենթակա անձինք պետք է արտահանձնվեն Չինաստանի մայրցամաքային տարածք:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...