Նոր քաղաքային իշխանության 10 ամիսը համարում եմ կորցրած. Երևանի ավագանու անդամ
«Իրավունք» թերթը գրում է.
«Ամառային այս տապին երևանյան թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ աղբահանության հարցը: Մարդիկ արդեն հույսները կտրել են քաղաքապետարանից և այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությամբ հանդես եկել, որի հիմնադիրներից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ հերթական բողոքի ակցիան իրականացրեց Երևանի քաղաքապետարանի մոտ` քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով զբաղվել աղբահանության խնդիրներով։ Ստեղծված իրավիճակի, մայրաքաղաքի առաջ ծառացած այլ խնդիրների մասին «Իրավունք»-ը զրուցել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ:
-Իսկապես, Երևանում այսօր աղբահանության խնդիրը թիվ մեկ հրատապ լուծում պահանջող հարցերից մեկն է, որը պետք է քաղաքային իշխանությունները ձեռնամուխ լինեն: Կարծես թե քաղաքապետարանը որոշակի քայլեր է անում, որ այդ խնդիրը լուծի, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ թեպետ նոր քաղաքային իշխանությունը 10 ամիս է՝ գործում է, բայց այս ամիսների ընթացքում միայն տեսել ենք Երևանի քաղաքապետարան և «Սանիթեք» փոխադարձ մեղադրանքներ: Այս 10 ամիսները համարում եմ կորցրած, այդ ընթացքում կարելի էր շատ ավելի մեծ արդյունքների հասնել և այսօր չունենալ այն իրավիճակը աղբի հետ կապված, որն ունենք Երևանում: Ամառվա այս ամիսներին, երբ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Երևան, արդեն ֆլեշ-մոբ են անում և բացի Երևանի գեղատեսիլ և պատմական վայրերից, նաև նկարվում են աղբի հետ և, իհարկե, մեղադրում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքն այսպիսի վիճակի հասցնելու համար:
- Պարոն Մանրիկյան, գործող քաղաքապետի նախընտրական խոստումներից մեկը հենց այն էր, թե «մաքրելու ենք քաղաքը»: Ինչո՞վ էին զբաղված այս 10 ամիսների ընթացքում:
-Այո, Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն էլ այն էր, որ պետք է մաքրեն քաղաքը աղբից, սակայն, կարծես թե, քաղաքային գործադիրը ուշ է զարթոնք ապրել այս հարցում և նոր-նոր է ձևավորում այդ քայլերը՝ գնելով տեխնիկա: Ինչպես գիտեք, Երևանի ավագանին ամիսներ առաջ որոշում կայացրեց, որով ստեղծվեց քաղաքային երկրորդ սանմաքրման օպերատորը: Ներկա պահին այդ օպերատորն ունի 13 ավտոմեքենա, «Սանիթեքն» էլ ունի 13-15 ավտոմեքենա, որոնք ամեն օր դուրս են գալիս աղբահանություն կատարելու: Իհարկե, այսքանը բավարար չէ, և քաղաքապետարանը շարունակում է գնումներ կատարել, մասնավորապես՝ ճանապարհին են 2-3 «Կամազ» մակնիշի ավտոմեքենա: Այսպես շարունակաբար համալրվելու են: Նաև նախագիծ է առաջարկվել, որ պահեստային ֆոնդից մեկ միլիարդ 726 մլն դրամ հատկացնել քաղաքային երկրորդ օպերատորին, որից մեկ միլիարդ 571 մլն-ը հատկացվելու է, որ գնվի նոր տեխնիկա, մասնավորապես՝ աղբահավաք մեքենաներ, փոշեկուլներ, փոքրիկ տրակտորներ, որոնք ձնամաքրման, ձնահեռացման աշխատանքներ կկատարեն, և 155 մլն հատկացվել է հազար նոր մետաղական աղբաման գնելու համար: Այս ամենը շատ լավ է, բայց այն պետք է լիներ շատ ավելի վաղ՝ դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...