Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս
«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է.
«Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու համար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (եւ, հուսով եմ, նաեւ քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երեանում պարբերաբար աղբի սարեր գոյանան: Խնդիրն, իմ կարծիքով, առաջացել է համակարգերի փոփոխության պատճառով, որի մասին արդեն առիթ էի ունեցել գրելու: Հին համակարգը հիմնված էր փողի «սեւ» շրջանառության վրա, եւ հնարավոր ճեղքվածքները փակվում էին ստվերային պայմանավորվածություներով: Հիմա ամեն ինչ պետք է բաց եւ թափանցիկ լինի, եւ դա, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում խնդիրներ է առաջացնելու: Որոշ նմանություն եմ տեսնում «ԱրմենՏելի» խնդրի հետ, այդ ընկերությունը նույնպես չէր ուզում հրաժարվել իր մենաշնորհային դիրքերից, եւ պահանջվեց բավականին երկարատեւ իրավական գործընթաց: Հուսամ, որ իշխանության մեջ հիմա կան Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Կոստանյանի մակարդակի իրավաբաններ (մի կողմ եմ թողնում այդ անձանց քաղաքական դրսեւորումները), որոնք «Սանիթեքի» դեպքում էլ պետությանն առանց կորուստների դուրս կբերեն «ապահարզանի» գործընթացից:
Բայց, ինչպես եւ այլ դեպքերում, այստեղ էլ կարեւոր է քաղաքացիների գործոնը: Ինչպես հայտնի վեպում ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս: Նման ձեւով կարելի է արձանագրել, որ ոչ մի «Սանիթեք» կամ քաղաքապետարանի աղբահավաք հիմնարկ չի ստիպում, որ քաղաքացիներն իրենց աղբը շպրտեն որտեղ պատահի կամ, ավելի վատ՝ ավտոմեքենայի պատուհանից նետեն երթեւեկելի մաս: «Սանիթեքի» կամ քաղաքապետարանի աղբամաններն էլ շատ ավելի բարվոք վիճակում կլինեն, եթե մարդիկ այնտեղ շինարարական աղբ չթափեն:
Ընդհանրապես քաղաքապետարանը, այս պահի «ճեղքվածքը» փակելուց հետո, պետք է աղբահանության հարցում համալիր ծրագիր սկսի, որի մասն են կազմելու ոչ միայն աղբամաններն ու աղբատար մեքենաները, այլեւ աղբավայրը, աղբի մշակումը, աղբի տեսակավորումը եւ... քաղաքացիների մշակույթը: Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»: Մարդկանց պետք է դաստիարակել, կրթել մանկապարտեզից, մանկամսուրից սկսած: Որպեսզի ժամանակի ընթացքում վերանա աղբը՝ բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:
...Վարչապետը երեկ հրահանգել է ճանապարհային ոստիկանությանը՝ խստորեն տուգանել ավտոմեքենաներից ծխախոտ շպրտողներին: Տեսնես մեկ տարվա մեջ քանի՞ հոգի է տուգանվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...