Դավիթ Գրիգորյանի պաշտպանը դիմել է դատախազություն՝ վիճարկելով հսկող դատախազի անգործությունը
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ վիճարկելով գործով հսկող դատախազի անգործությունը։
Այս մասին հայտնեց Գեորգի Մելիքյանը։
Պաշտպանի խոսքով՝ գործով վերահսկող դատախազ Վահե Դոլմազյանը ըստ էության քննության չի առել իրենց բողոքները և դրանց վերաբերյալ որոշում չի կայացրել։
Նշենք, որ պաշտպանը վերաքննության կարգով բողոքարկել է նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը ապօրինի կնքելու դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ–ի որոշումը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։
Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...