Հայաստանի վարչապետը Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին չընդունեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով ծանրաբեռնվածությունը, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին չընդունեց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝ Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյալների գերագնահատման:
Կառավարության շենքի մուտքը շրջափակված է ոստիկանների եռակի շարասյունով:
Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու համար դուրս էր եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, այնուհետեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Երկուսն էլ խոստացել էին Փաշինյանին փոխանցել հանդիպման մասին ակցիայի մասնակիցների պահանջը:
Երկարատեւ մտորումներից հետո կառավարությունից մերժմամբ պատասխանեցին: «Մեզ փոխանցեցին, որ վարչապետն այսօր շատ զբաղված է եւ մեզ չի կարող ընդունել: Բայց խոստացել է առաջիկայում հանդիպում անցկացնել: Վարչապետին թույլ կտանք այսօր գործերն ավարտել, բայց առաջիկա օրերին հանդիպում ենք սպասում: Հարցը հետաձգման ենթակա չէ»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...