Թրամփը հայտարարել է, որ նախագահության երեք տարվա ընթացքում կորցրել է 3-5 մլրդ դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահության երեք տարվա ընթացքում կորցրել է 3-5 մլրդ դոլար, հաղորդում NBC news-ը:
Ընդ որում՝ ծախսերի մեծ մասը, Թրամփի խոսքով, փաստաբանների հոնորարներն են, որոնց նա ստիպված է վճարել, որպեսզի պաշտպանի իրեն տարբեր դատական գործերում:
«Նախագահությունն ինձ արժեցել է մի ամբողջ կարողություն... Հավանաբար 3 միլիարդից մինչև 5 մլրդ դոլար: Սակայն դա այնքան էլ էական չէ, երբ մենք հիանալի գործ ենք կատարում»,- ասել է Թրամփը Փիթսբուրգից ոչ հեռու գտնվող Shell նավթաքիմիական գործարանում ելույթի ժամանակ:
ԶԼՄ-ները նշում են, որ նախագահի հայտարարությունը ստուգելու հնարավորություն չկա, քանի որ նա չի հրապարակել իր հարկային հայտարարագիրը, իսկ նախկինում հաճախ է չափազանցրել ունեցվածքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ելույթի ժամանակ Թրամփն առիթը բաց չի թողել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային քննադատելու համար:
Թրամփը հայտնել է, որ իրեն դատի են տվել նույնիսկ իր ունեցվածքի համար, մինչդեռ «ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ Օբաման իր գրքի համար ստացել է 60 մլն դոլար»:
«Դա բոլորի համար նորմալ է, թեև պատմության մեջ ոչ ոք երբեք այդքան գումար չի ստացել գրքի համար»,- դժգոհել է նախագահը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...