Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվի. «Իմ քայլի» փակ հանդիպումը արդարադատության նախարարի հետ իրավիճակ է փոխել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված նուրբ հարցերը:
«Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ինչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ինչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանական պատգամավորներից մեկը: Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխանական բուրգում տարաձայնություններ կան:
Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատգամավոր դեմ է կոնվենցիային: Եվ նրանք չեն էլ թաքցնում դա: Նախարարի հետ հանդիպմանը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, և հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի:
Հատկապես, որ, ինչպես իշխանական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաև դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հայաստանի Սահմանադրությանը: Խոսքը, մասնավորապես, ամուսնության ձևակերպման հետ է կապված: Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձևակերպված է նաև երրորդ սեռը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար