Փորձագետները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ
Հաճախ մարդիկ, երբ առողջական խնդիրներ են ունենում, դիմում են բժիշկների օգնությանը, սննդի հարցով մասնագետներին, գրանցվում են մարզասրահներում: Այդ բոլոր միջոցառումները, անկասկած, օգտակար են, երբ խոսքը ֆիզիկական առողջության մասին է, սակայն երբ տուժում է ֆիզիկական առողջությունը, տուժում է նաեւ մարդու ընդհանուր ինքնազգացողությունը: Սովորական բուժմանն ավելացնելով այլ մարդկանց հետ շփումը, մարդը կարող է ավելի շուտ կազդուրվել, հաղորդում է Planet- today-ը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, որում նշվում է մարդու ինքնազգացողության վրա շփման ազդեցությունը: Հենց շփումն է նվազեցնում սթրեսի մակարդակը, մեծացնում երջանկության եւ բարեկեցության մակարդակն ավելի լավ, քան մարզումները:
Հետազոտության համահեղինակ, Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Նիտեշա Չավլին ուշադրություն է դարձրել նրան, որ հաճախ ընտանիքի եւ ընկերների աջակցությունն առավել մեծ ազդեցություն է ունենում հոգեկան եւ ֆիզիկական վիճակի վրա, քան բժշկական միջամտությունը: Առողջ սոցիալական կյանքն ազդում է սթրեսի նվազեցման, տրամադրության եւ քնի լավացման վրա, դրական գործողությունների դրդում եւ ամրապնդում սրտանոթային համակարգը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է