ԲԴԽ անդամը՝ Դ. Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման մասին
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխումն իրականացնելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա հավելեց, որ Ռ. Քոչարյանի աջակիցների ԲԴԽ ներկայացրած գրությունը նույնպես այդ հարցին է վերաբերում, որին պատասխանելիս կտեղեկացնեն մանրամասների մասին։
«Եթե չեմ սխալվում, քանի որ գործը հիմա Վճռաբեկ դատարանում է, դատարանը պետք է ստանա, որ մակագրումն իրականացվի։ Առաջիկայում մանրամասների մասին կտեղեկացնենք», - ասաց Գրիգոր Բեքմեզյանը։
Մեր այն հարցին արդյոք ստացել են Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի միջնորդությունն այն մասին, որ Ռ. Քոչարյանի գործերի վերաբաշխմանը ներկա գտնվեն նաև լրագրողները և փաստաբանները, ԲԴԽ անդամն ասաց ՝ տեղեկատվություն չունի, որ իրենց նման միջնորդություն է եկել. «Եթե ստանանք այն, իհարկե, պետք է ուսումնասիրենք և անպայման պատասխանենք։ ԲԴԽ խորհրդով կորոշենք, քանի որ մենք կոլեգիալ մարմին ենք», - ավելացրեց Գրիգոր Բեքմեզյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Դատախազությունը ԲԴԽ միջնորդություն էր ներկայացրել՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Օրենքի ուժով կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչը ենթադրում է, որ դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը մակագրվելու են ուրիշ դատավորների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։
Նշենք, որ ավելի վաղ դատական դեպարտամենտից տեղեկացել էինք, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ և ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար