ԱՄՆ-ն էնտուզիազմով կաջակցի առանց գործարքի բրեքզիթին. Ջոն Բոլթոն
ԱՄՆ-ն էնտուզիազմով կաջակցի առանց գործարքի բրեքզիթին, եթե այդպես որոշի բրիտանական կառավարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել հոկտեմբերի 31-ին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հաջողակ դուրսբերումը, եւ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա ազատ առեւտրի մասին համաձայնագրի վրա:
Ջոնսոնը ցանկանում է, որպեսզի ԵՄ-ը վերանայի Մեծ Բրիտանիայի դուրսբերման պայմանները մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն ԵՄ-ում հայտարարում են, որ չեն փոխի համաձայնագիրը: Այդպիսով, Մեծ Բրիտանիան կարող է լքել ԵՄ-ն առանց գործարքի:
«Եթե դա բրիտանական կառավարության որոշում է, մենք էնտուզիազմով կաջակցենք: Մենք Ձեզ հետ ենք»,- ասել է Բոլթոնը:
Բոլթոնը ձգտում է բարելավել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: Նրա խոսքով՝ բրիտանացի պաշտոնյաները վստահեցրել են, որ վճռական են 2016թ. հանրաքվեի արդյունքների իրականացման եւ ԵՄ-ը լքելու հարցում:
«ԵՄ-ում ավանդույթ է դարձել. երբ մարդիկ այնպես չեն քվեարկում, ինչպես ցանկանում է էլիտան, նրանց ստիպում են կրկին ու կրկին քվեարկել, քանի դեռ չեն ստացել ճիտշ որոշումը»,- նշել է Բոլթոնը:
Բոլթոնի գլխավոր մեսիջն այն է, որ ԱՄՆ-ը կօգնի մեղմել ԵՄ-ից երկրի դուրսբերման հետեւանքները՝ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելով: Նա նշել է, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության հասնել: Նրա խոսքով՝ վերջնանպատակը համապարփակ առեւտրային գործարքն է, սակայն նա նշել , որ ֆինանսական ծառայողները կարող են համաձայնության հասնելու համար բարդ խնդիր դառնալ:
Ակնկալվում է, որ Բոլթոնը բրիտանացի պաշտոնյաներին կոչ կանի հավասարեցնել Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը: Հանդիպումներից հետո, սակայն, Բոլթոնն ասել է, որ որոշ սուր դիվանագիտական հարցեր կարող են սպասել:
«Մենք այստեղ չենք ձեզ վրա ճնշում գործադրելու համար… Մենք ցանկանում ենք օգնել բրեքզիթին»,- հավելել է Բոլթոնը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար