ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հերքում է դասախոսների զանգվածային կրճատման եւ սուբյեկտիվ մրցույթների մասին լուրերը
Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հերքեց դասախոսների զանգվածային կրճատման եւ սուբյեկտիվ մրցույթների մասին լուրերը:
Օգոստոսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայրապետյանը ներկայացրեց որոշ թվեր, մոտեցումներ, ինչպես նաեւ կիսվեց կարծիքով այն մասին, ում եւ ինչի համար է պետք քննադատել անցկացվող աշխատանքը:
Նրա խոսքով՝ դասախոսների մրցույթներ իսկապես անցկացվել են: Օրենքի համաձայն՝ քննության կարգը սահմանում է բուհը, այլ ոչ թե նախարարությունը: Կարգը հաստատվել է գիտական խորհրդի կողմից, ընդ որում խորհրդի նիստը տեւել է մի քանի ժամ: Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անձից: Դասախոսների որակների գնահատման համար 13 չափանիշ է սահմանված՝ անգլերենի, ռուսերենի, բազային մաթեմատիկական գիտելիքների իմացություն, գիտական աստիճանի առկայություն:
Հայրապետյանը կարծում է, որ սահմանված կարգի քննադատները գիտակցաբար ընտրում են չափանիշներից նրանք, որոնք կարող են հասարակությունում արձագանք առաջացնել եւ շեշտը դնում են դրանց վրա:
«Անգլերենի տիրապետումը տալիս է մեկ միավոր, սա չափանիշներից մեկն է, սակայն պարտադիր պայման չէ», -պնդում է ռեկտորի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ հենց անցյալում էր լիակատար սուբյեկտիվիզմ, այլ ոչ հիմա: Ինչ վերաբերում է սուբյեկտիվիզմի որոշակի մասնաբաժնին, ապա հանձնաժողովի անդամները մարդիկ են եւ բնականաբար, այն որոշակի չափով առկա է:
Սակայն դա ավելի նախընտրելի է, քան չոր մաթեմատիկական հաշվարկը, կարծում է Հայրապետյանը:
Մեկնաբանելով պնդումն այն մասին, որ մրցույթի արդյունքներով 200 դասախոսներ առանց աշխատանքի կմնան, Հայրապետյանը նշեց, որ թիվը չափազանցված է, քանի որ մրցույթը չի անցել 58 մարդ, եւս 20-ը չի մասնակցել: Այդ 78-ի փոխարեն հրավիրվել են 100 նոր դասախոսներ, որոնք սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն: Այստեղ պարզվել է, որ նրանցից ոչ բոլորն ունեն դասախոսելու փորձ, թեեւ շատ լավ մասնագիտական տվյալներ ունեն:
Ընդ որում՝ ռեկտորի պաշտանոկատարը նշեց, որ մրցույթը կազմակերպվել էր մոտ 400 մարդու համար:
«Չեն անցել նրանք, որոնք պարզ հարցերին չեն կարողացել պատասխանել», -ասաց Հայրապետյանը:
Ճիշտ է, նա հավելեց, որ հաշվի կառնվի ուսանողների կարծիքը, դրա համար քննությունը չհանձնած, բայց ուսանողների համակրանքին արժանացած դասախոսներին, թափուր ժամեր կառաջարկվեն:
Պատասխանելով հարցին այն մասին, որ այս րոպեներին էլ բուհի առաջ հավաքվել են դասախոսներ եւ նրանք ցանկանում են հանդիպել իր հետ, Հայրապետյանը վստահեցրեց, որ ամեն օր ընդունելություն է կատարում, բայց ոչ ասուլիսի ժամանակ:
«Նրանք ավելի վաղ մամուլի ասուլիս էին անցկացրել, որի ժամանակ հնչած թեզիսներն այժմ փաստաբանները քննում են դատարան դիմելու տեսանկյունից», - ասաց նա:
Որպես հակառակորդ-գործընկերների ոչ մանկավարժական վարքի ապացույց Հայրապետյանը ներկայացրեց ուսանողներից մեկ ահազանգը. դասախոս Գագիկ Շահնազարյանի նկարը, որը քննության ժամանակ խաչապուրի է ուտում:
Տարօրինակ զուգադիպությամբ՝ հենց Շահնազարյանն է Հայարապետյանի հասցեին ինքնակենսագրական տվյալների աղավաղման մասին մեղադրանքների հեղինակը, ինչի մասին էլ հայտնեց Հայարապետյանը:
Դասախոսի հետ պայմանագիրն ավարտվում է սեպտեմբերի 1-ին: Հայրապետյանը տեղյակ չէ՝ մասնակցել է արդյոք նա մրցույթին, բայց ենթադրում է, որ կամ չի մասնակցել կամ չի անցել:
Ռեկտորի պաշտոնակատարը նաեւ վստահեցրեց, որ չի ձգտել պաշտոնի եւ պատրաստ է վայր դնել լիազորությունները, եթե պահանջվի:
Սակայն այս պահին Հայրապետյանը ոչ միայն չի տեսնում այդպիսի անհրաժեշտություն, այլ, ընդհակառակը, ստանում է հազարավոր հաղորդագրություններ՝ աշխատանքը շարունակելու մաղթանքներով եւ կոչերով : Սեպտեմբերին նա մտադիր է ավելի ակտիվ աշխատել, եւ նույնիսկ գործարար Ռուբեն Վարդանյանին հրավիրել է այցելել համալսարան:
Վերադառնալով անգլերենի թեմային ՝ Հայրապետյանը խոստովանեց, որ անգլերենը կարեւոր է համալսարանի համար: Բայց քննության համար անցումային շեմն է սահմանվել 5 միավորը, իսկ անգլերենը տալիս է մեկ միավոր:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար